Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի մշակումը պայմանավորված է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և վերլուծության գործող ցուցանիշների համակարգը բարեփոխելու, կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման նոր կիրառելի գործիքակազմի ստեղծելու ու կազմակերպությունների կառավարման որակը բարելավելու և գործունեության հետագա արդյունավետության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործունեության մշտադիտարկման և վերլուծության գործող համակարգը ունի էական թերություններ, մասնավորապես՝ կիրառվող ցուցանիշների համակարգը հնարավորություն չի տալիս միանշանակ ամփոփել և գնահատել կազմակերպության վերջնական արդյունքները, քանի որ գործնականում ցուցանիշների մի մասն ունի աճի դրական միտում, մի մասը՝ բացասական, ինչպես նաև տնտեսական ցուցանիշները՝ կախված կազմակերպության գործունեության բնույթից ամբողջությամբ և ճշգրիտ չեն գնահատում կատարված աշխատանքների վերջնական արդյունքները։ Մշտադիտարկումն իրականացվում է եռամսյակաին, կիսամյակային և տարեկան կտրվածքով և դրա հետ կապված առկա են բազմաթիվ վարչարարական քաշքշուկներ, անհարկի կրկնություններ և գործողություններ, որոնք էականորեն նվազեցնում են մշտադիտարկամ գործընթացի արդյունավետությունը։ Ըստ էության Կոմիտեն մշտադիտարկումն արդյունավետ կիրականացներ միայն տարեկան կտրվածքով, որի շնորհիվ էականորեն ոչ միայն կկրճատվեն աշխատանքների ծավալը, այլ նաև տարեկան կտրվածքով իրականացվող մշտադիտարկումն ամբողջական և ճշմարիտ կբնութագրեր կազմակերպության գործունեության վերջնական արդյունքները։
Մշտադիտարկման գործող կարգի համաձայն կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատում կատարվում է միայն մեկ միլիարդ դրամից ավելի ակտիվներ կամ հասույթ ունեցողների համար, որը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել մոնիթորինգի ենթակա կազմակերպությունների գործունեության մասին։
Մշտադիտարկման գործող ցուցանիշների համակարգը հիմք չի հանդիսանում կազմակերպությունների զարգացման հեռանկարային ծրագրերի կազմման, դրանց ցուցանիշների ծրագրավորված աճի սահմանման համար, որի պատճառով գործարար ծրագրի կատարման վերջնական արդյունքները չեն դիտարկվում կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և վերլուծության գործընթացում։
Նշված խնդիրների կարգավորման նպատակով Կոմիտեի կողմից մշակվել է վերոնշյալ նախագիծը, ինչպես նաև համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվանումներում։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացման նպատակով արմատապես բարեփոխել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և վերլուծության գործող համակարգը, այն դարձնել կիրառելի և դրա շնորհիվ կարող է բարելավել կազմակերպությունների կառավարման որակը։ Մասնավորապես. սահմանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման այնպիսի
ցուցանիշների համակարգ, որը միանշանակ գնահատում է գործունեության արդյունավետության մակարդակը և զարգացման միտումները, ինչպես նաև կարող է հիմք հանդիսանալ կազմակերպությունների զարգացման գործարար ծրագրերի կազմման, դրանց ցուցանիշների ծրագրավորված աճի ապահովմանը ու կատարման վերջնական արդյունքներից կախված ղեկավար անձնակազմի աշխատանքի խրախուսման և պատասխանատվության ենթարկելու բնագավառում կիրառելի գործիքակազմ ներդնելու համար։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մշտադիտարկման գործիքակազմի ստեղծման և գործունեության արդյունավետության գնահատման կիրառելի և չափելի բարեփոխված ցուցանիշների համակարգի մշակման և դրա հիման վրա կազմված զարգացման ծրագրերի իրականացման արդյունքում ծրագրավորված աճի ապահովման շնորհիվ ձեռք կբերվի կազմակերպությունների արդյունավետության մակարդակի բարձրացում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված 96-րդ կետի կատարումից։
-
Քննարկվել է
09.09.2022 - 28.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 3224
Տպել