Հիշել նախագիծը

ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ) , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ , ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը

«ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված) , Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՏՀ խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի N120 որոշմամբ սահմանված կարգավորումը և ընթացակարգերը ազգային մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցների հետ, որոնց մի մասը լուծվել է միջպետական մակարդակով (ԵԱՏՄ շրջանակներում)` թույլատրելով համապատասխանության գնահատման ժամանակ բացի Ռուսաստանի Դաշնության հայտատուից որպես հայտատու հանդես գալ նաև այլ անդամ-պետություններում արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին (թույլ է տրվել նաև ֆիզիկական անձանց կողմից եզակի տրանսպորտային միջոցների ներմուծում առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության), սակայն կան նաև խնդիրներ, որոնց լուծումը նպատակահարմար է սահմանել ազգային օրենսդրությամբ, մասնավորապես, ԵՏՀ խորհրդի N120 որոշմամբ այդպիսի հնարավորություն տրվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին՝ ապահովելով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումը, բացառությամբ համապատասխանության գնահատման, ինչի ապահովման համար մշակվել է սույն նախագիծը։

Սույն որոշման ընդունման դեպքում ժամանակավորապես՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողներին ներմուծել տրանսպորտային միջոցներ, որոնք համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ համապատասխանության գնահատման, որը նախատեսվում է սույն նախագծով՝ ազգային օրենսդրությամբ։ Արդյունքում՝ կտրվի եզրակացություն տեխնիկական պահանջներին համապատասխան՝ պարզեցված ընթացակարգով, որը որպես  համապատասխանության գնահատման փաստաթուղթ կներառվի ազգային ռեեստրում և կապահովվի ԵԱՏՄ այլ երկրներ շրջանառության արգելքը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ որևէ պետության հետ փոխադարձ պայմանավորվածության և համաձայնության։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է «ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված) , Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» որոշման ընդունումը, ինչը կթույլատրի ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցների ներմուծում և իրացում, ինչպես նաև կլուծի Հայաստանի Հանրապետությունու արտադրված մեքենաների գնահատման հետ կապված խնդիրները։

4Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների համար տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված տրանսպորտային միջոցների համար ավելի պարզեցված համապատասխանության գնահատման ընթացակարգի սահմանումն է:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Այլ տեղեկություններ

«ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված) , Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով e-draft.am  տեղադրելու միջոցով։

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    09.09.2022 - 30.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2898

Տպել