Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱ­ՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նկատի ունենալով, որ 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պարտադիր կրթության ապահովման պատասխանատվությունները: Մասնավորապես, ամրագրված է, որ.

  • դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝օրենքով սահմանված կարգով,
  • կրթության և գիտության նախարարությունը պետք է սահմանի դպրոցական տարիքի երեխայինհանրակրթության մեջ ընդգրկելու կարգը,
  • տարածքային կառավարման մարմինները և Երևանի քաղաքապետը համակարգում և վերահսկում են իրենց տարածքում դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն,
  • տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:

Համաձայն ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի» երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (մասնավորապես՝ ծնողների կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում), երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ այն է տեղական ինքնակառավարման մարմինը: Ընդ որում, պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքում սակայն արտացոլված չէ համայնքի այդ պարտականությունը: Մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի /այսուհետ ԸԿԵՊ/կանոնադրության մեջ առկա է գործառույթ` իրականացնել հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական (հատուկ հանրակրթական) ուսումնական հաստատություններում, սակայն նկարագրված չեն մեխանիզմներ և բաժինների ինստիտուցիոնալ կարողությունները չեն բավականացնում այդ գործառույթը լիովին իրականացնելու համար: Սոցիալական ծառայության տարածքային մարմինների կանոնադրության մեջ նույնպես ամրագրված չէ նման գործառույթ, սակայն ինտեգրված ծառայությունների բարեփոխման համատեքստում նպատակային կլինի դեպքի ՍԾ համակարգի նոր մասնագետների` դեպք վարողների ներգրավումը:

Միևնույն ժամանակ, կանոնակարգված չէ նաև դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացը, որի հետևանքով անհասկանալի է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվությունների իրականացումը երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման խնդրում:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Կրթությունից դուրս մնացած երեծաներին կրթության մեջ ներգրավման համար առաջարկվող լուծումներն են.

  • դպրոցահասակ երեխաներին կրթությունից դուրս մնալը կանխելը,
  • ուսումանկան հաստատությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերելը,
  • ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառները բացահայտելը և դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը,
  • երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսումնական հաստատությունում ապահովելը:

 

  1. Կարգավորման առարկան

 

Նշված նպատակների իրականացման նպատակով անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

  • դպրոցահասակ երեխաների հաշվառում,
  • ուսումնական հաստատությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերում,
  • ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում,
  • ըստ անհրաժեշտության երեխային (ընտանիքին) սոցիալական աջակցության ծրագրի մշակում և իրականացում,
  • երեխայի կրթական կարիքների գնահատում և ըստ անհրաժեշտության անհատական ուսուցման պլանի մշակում և իրականացում,
  • երեխայի ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացում, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովում՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 1

<<ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱ­ՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտ­ման և ուղղորդման կարգը>> ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ 2

<<ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱ­ՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտ­ման և ուղղորդման կարգը>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    16.10.2017 - 31.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15177

Տպել

Առաջարկներ`

Ռաիսա Գալստյան

18.10.2017

Առաջարկում եմ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտ¬ման և ուղղորդման կարգի» (հավելված) նախագծում (այսուհետ՝ նախագիծ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝ 1. նախագծի վերնագրում և տեքստում «պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխա» բառերը փոխարինել «պարտադիր կրթությունից դուրս մնացած անձ» բառերով (ըստ համապատասխան հոլովաձևերի), քանի որ՝ 1) «պարտադիր ուսուցում» հասկացությունը սահմանված չէ որևէ իրավական ակտով (ՀՀ Սահմանադրությամբ՝ «պարտադիր կրթություն», «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ «տասներկուամյա միջնակարգ պարտադիր կրթություն»). 2) ուսուցումը չի ներառում դաստիարակության գործընթացը, մինչդեռ հանրակրթությունը անձի ուսուցման և դաստիարակության (կրթության) գործընթաց է. 3) «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ…» դրույթը, ուստի նախագծում «6-18 տարեկան երեխա» բառերը փոխարինել «6-19 տարեկան անձ» բառերով, քանի որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված է՝ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք». 2. նախագծում «դպրոց» բառը փոխարինել «հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից (այսուհետ՝ ուսումնական հաստատություն)» բառերով, քանի որ հիմնական դպրոցն ավարտած, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և ուսումնառությունը ընդհատած մինչև 19 տարեկան անձը նույնպես ենթակա է հայտնաբերման կամ հաշվառման. 3. անհրաժեշտ է հանրակրթությունից դուրս մնացած անձանց հայտնաբերման գործընթացում ներգրավել ոչ միայն հանրակրթական դպրոցներին, այլև հանրակրթական ծրագրեր իրականացնող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին. 4. նախագծի 2-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մարմինները» բառերը փոխարինել «տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով, քանի որ մարզպետները նույնպես ունեն օրենքով սահմանված համապատասխան իրավասություններ: Առկա են տեխնիկական և քերականական վրիպակներ: ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ՝ Ռաիսա Գալստյան

Սուսաննա Բարսեղյան

17.10.2017

Կաելի է ավելացնել առանձին բաժին ծնողի դիմումների վերահսկողության համար: Հաճախ ՌԴ կամ այլ երկիր տեղափոխելու անվան տակ հանում են սովորողին դպրոցից և այլ դպրոց չեն ընդունում: Շատ դեպքեր կան նաև, որ սովորողներին տանում են այլ երկիր, ամենաշատը ՌԴ և երեխաները դպրոց չեն գնում: Պետք է լրացուցիչ կարգ կամ կետեր հետադարձ տեղեկատվություն ստանալը կանոնակարգելու համար:

Տեսնել ավելին