Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.

          Սույն թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքները, որոնց հիման վրա ՀՀ Վարչապետի 2022 թվականի օգոստոսի 2 N Ն-907-Ա որոշմամբ հաստատվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-307-Ն, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-308-Ն, «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-309-Ն և «Բուսասանիտարիայի  մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-310-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ), որի 9-րդ կետի համաձայն՝ Վարչապաետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների գրասենյակը պետք է մշակի «Հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ հստակեցնելով ընդունված օրենքներով սահմանված լիազորող նորմերը։

  1. Առաջարկվող կագավորման նպատակը․

Որոշման նախագիծը նպատակ ունի ապահովելու «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումը՝ հստակեցնելով օրենքով սահմանված լիազորող նորմերի առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման մեջ։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ապահովվում է լիազորող նորմի առկայությունը գործող որոշման նախաբանում:

  1. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։     

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    08.09.2022 - 24.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3451

Տպել