ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Եկամտային մասում՝
«Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (Սուբվենցիաներ) տողի ‹‹902764.624›› թիվը փոխարինել ‹‹1472163.544›› թվով: Ավելացումը կազմում է 569398.92 հազար դրամ, որն ուղղվելու է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:
- Ծախսային մասում
1) 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 /Կառավարման մարմնի պահպանում/ ծրագրի «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածում ‹‹2050.0›› թիվը փոխարինել ‹‹4050.0›› թվով, ավելացումը կազմում է 2000000 դրամ, որն ուղղվելու է գրասենյակային նյութերի ձեռք բերմանը: «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածում ‹‹1000.0›› թիվը փոխարինել ‹‹1040.0›› թվով, ավելացումը կազմում է 40.0 հազար դրամ, որն ուղղվելու է վերելակի սպասարկման ծառայությունների ձեռք բերմանը: «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածում ‹‹500.0›› թիվը փոխարինել ‹‹520.0›› թվով, ավելացումը կազմում է 20.0 հազար դրամ, որն ուղղվելու է գովազդային վահանակի ձեռք բերմանը: «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածում ‹‹1996.175›› թիվը փոխարինել ‹‹2196.175›› թվով, ավելացումը կազմում է 200.0 հազաև դրամ, որը կբավականացնի մինչև տարեվերջ ջրի վճարմանը: « Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹8226.444›› թվով, որն ուղղվելու է վարչական շենքի վերանորոգմանը: «Կառավարչական ծառայություններ» 4235 հոդվածում ‹‹4000.0›› թիվը փոխարինել ‹‹3800.0›› թվով, կազմակերպված մրցույթի արդյունքում պլանավորված թվի և կնքված պայմանագրի տարբերության չափով: «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում ‹‹600.0›› թիվը փոխարինել ‹‹520.0›› թվով, կազմակերպված մրցույթի արդյունքում պլանավորված թվի և կնքված պայմանագրի տարբերության չափով: «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում ‹‹1000.0›› թիվը փոխարինել ‹‹1080.0›› թվով, ավելացումը կազմում է 80.0 դրամ, որն ուղղվելու է վարչական սարքավորումների ձեռք բերմանը: «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում ‹‹48068.949›› թիվը փոխարինել ‹‹60457.949›› թվով, ավելացումը կազմում է 12389.0 հազար դրամ, որով նախատեսվում է վճարել ավտոկայանատեղիի կառուցման պայմանագրով՝ սուբվենցիայի մասով: «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում ‹‹2000.0›› թիվը փոխարինել ‹‹5834.370›› թվով, ավելացումը կազմում է 3834.370 հազար դրամ, որով նախատեսված է ձեռք բերել էլեկտրոնային 1 պատուհանի ապասարկման գրասենյակի համար գույք: «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում ‹‹17934.590›› թիվը փոխարինել ‹‹14100.220›› թվով, պակասեցումը ուղղվել է 5122 հոդվածին:
2) 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 (Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի նախահաշիվ) ծրագրի , «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹1500.0›› թվով, որն ուղղվելու է համայնքի ղեկավարի աշխատասենյակի հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերմանը:
3) 5 բաժնի 1 խմբի 1 դասի 51 /Աղբահանում/ ծրագրի Հրազդանի համայնքապետարանի ‹‹Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում›› հիմնարկի «Գույքի և սարքավորումների վարձակալություն» 4216 հոդվածում ‹‹11844.0›› թիվը փոխարինել ‹‹19744.0›› թվով,ավելացումը կազմում է 7900.0 հազար դրամ, որն ուղղվելու է մեքենաների վարձակալությանը: «Շենքերի և շինությունների ձեռքբերում» 5111 հոդվածում ‹‹500.0›› թիվը փոխարինել ‹‹70.0›› թվով, պակասեցումը կազմել է 430.0 հազար դրամ, որն առաջացել է ավելի մատչելի թիթեղյա տնակ ձեռք բերելու արդյունքում: «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածում ‹‹76931.7›› թիվը փոխարինել ‹‹79931,7 թվով, ավելացումը կազմում է 3000.0 հազար դրամ , որն ուղղվելու է Կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով համայնքին տրված մեքենաների համար տրանսպորտային նյութեր ձեռք բերելու նպատակով:
4) 4 բաժնի 5 խմբի 1 դասի 51/Ճանապարհային տնտեսություն/ ծրագրի
« Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում » 4251 հոդվածում ‹‹40000.0›› թիվը փոխարինել ‹‹35000.0›› թվով, պակասեցումը կազմում է 5000.0 հազար դրամ, որն առաջացել է ճանապարհների փոսալցման և գծանշման մրցույթի արդյունքում: «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում ‹‹1000.0›› թիվը փոխարինել ‹‹1150.0›› թվովավելացումը կազմում է 150.0 հազար դրամ,որն ուղղվելու է ճանապարհների կահավորման նյութերի ձեռք բերմանը: «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում ‹‹15500.0›› թիվը փոխարինել ‹‹72112.5›› թվով, ավելացումը կազմում է 56612.5 հազար դրամ, որն ուղղվելու է սուբվենցիոն ծրագրով կանգառների կառուցմանը և քաղաքի մուտքերի լույսերի կոնստուկցիաների կառուցմանը: «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում ‹‹18195.940›› թիվը փոխարինել ‹‹16295.940›› թվով, պակասեցումը կազմում է 1900.0 հազար դրամ, որն առաջացել է լուսացույցերի համար մրցույթի կազմակերպման արդյունքում: «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում ‹‹7600.0›› թիվը փոխարինել ‹‹7540.0››թվով, պակասեցումը կազմում է 60.0 հազար դրամ, որն առաջացել է նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար կազմակերպված մրցույթների արդյունքում: «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում ‹‹498500.0›› թիվը փոխարինել 906385.8››, ավելացումը կազմում է 407885.8 հազար դրամ, որն ուղղվելու է սուբվենցիոն ծրագրով ճանապարհների հիմնանորոգմանը:
5) 6 բաժնի 3 խմբի 1 դասի 58 (Ջրամատակարարում) ծրագրի
«Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում ‹‹2500.0›› թիվը փոխարինել ‹‹0›› թվով, «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում ‹‹111500.0›› թիվը փոխարինել ‹‹242599.0›› թվով, սուբվենցիոն ծրագրով համայնքի և պետական բյուջեի մասնաբաժնով Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով: «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹998.0›› թվով դիտահորերի ձեռք բերման համար:
6) 6 բաժնի 6 խմբի 1 դասի 51/Բնակ. շին. և կոմ. ծառայություն/ ծրագրի «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում ‹‹500.›› թիվը փոխարինել ‹‹0›› թվով,
«Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում ‹‹10000.0›› թիվը փոխարինել ‹‹8500.0›› թվով, որն առաջացել է մրցույթների արդյունքում:
7) 6 բաժնի 4 խմբի 1 դասի 51 / Արտաքին լուսավորություն/ ծրագրի «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում ‹‹35500.0›› թիվը փոխարինել ‹‹68118.8›› թվով, ավելացումը կազմում է 32618.0 հազար դրամ, որն ուղղվելու է արտաքին լուսավորության ցանցի կառուցման համայնքի և պետության մասնաբաժնի սուբվենցիոն ծրագրին:
8) 8 բաժնի 2 խմբի 3 դասի 51 /Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ/ ծրագրի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում ‹‹101316.984›› թիվը փոխարինել ‹‹88780.540›› թվով, պակասեցումը արվել է Սոլակի և Լեռնանիստի մշակույթի տների նախահաշիվներից, ‹‹Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն›› ՀՈԱԿ-ին վերամիավորվելու արդյունքում: «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹200.0›› թվով, պիես ձեռք բերելու նպատակով:
9) 8 բաժնի 1 խմբի 1 դասի 52 /Հանգստի և սպորտի ծառայություններ, զբոսայգիների կառուցում/ ծրագրի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹23460.0›› թվով, համայնքի և պետության մասնաբաժիններով զբոսայգու բեմի հիմնանորոգման նպատակով: «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում ‹‹10000.›› թիվը փոխարինել ‹‹8516.52›› թվով, կարուսելների և մարզասարքերի ձեռք բերման նպատակով կազմակերպված մրցույթների արդյունքում: «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում ‹‹39000.0›› թիվը փոխարինել ‹‹50.0›› թվով, պակասեցումը կազմում է 38950.0 հազար դրամ, նախատեսված զբոսայգու բեմի կառուցումը պլանավորվել է հիմնանորոգումով: «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում ‹‹900.0›› թիվը փոխարինել ‹‹600.0››թվով, պակասեցումը առաջացել է զբոսայգու բեմի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար կազմակերպված մրցույթի արդյունքում:
10) 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 /Արտադպրոցական դաստիարակություն/ ծրագրի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹250.0›› թվով:
11) 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 /Արտադպրոցական դաստիարակություն/ ծրագրի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում ‹‹72234.095›› թիվը փոխարինել ‹‹18444.195›› թվով, պակասեցումը կազմում է 53789.9 հազար դրամ, որը առաջացել է նախատեսված սուբվենցիոն ծրագրի չիրականացման արդյունքում:
Ընդամենը բյուջեի փոփոխությունը կազմում է 569398.920 հազար դրամ:
Բյուջեի թիվը և' եկամտային, և' ծախսային մասերում ‹‹4032337.203›› թիվը փոխարինել ‹‹4615866.653›› թվով:
Քանի որ բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու որոշումը կրում է նորմատիվ բնույթ, ուստի նրա մեջ կատարվող փոփոխության նախագիծը ևս կրում է նորմատիվ բնույթ։
-
Քննարկվել է
07.09.2022 - 30.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզ Հրազդանի համայնքապետարան
Դիտումներ` 3126
Տպել