Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:

 ՀՀ կառավարության 2006թ․N 1399-Ն որոշմամբ հաստատված էներգետիկ փորձաքննության իրականացման կարգի 6-րդ կետի համաձայն՝ էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք (այսուհետ` սերտիֆիկացված անձ):

 էներգետիկ փորձաքննությունը պետք է իրականացնեն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք, որը և ճիշտ տարբերակն է, քանի որ համապատասխանության գնահատման մարմինը չի կարող  միևնույն ժամանակ և՛ սերտիֆիկատ տրամադրել սերտիֆիկացված անձանց, որոնք պետք է իրականացնեն էներգետիկ փորձաքննությունը, և միևնույն ժամանակ  համապատասխանության գնահատման մարմինն ինքն իրականացնի էներգետիկ փորձաքննություն:

Հակասությունից և տարընթերցումներից խուսափելու համար նախատեսվում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն։

2. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում և հաջորդիվ նաև ՀՀ կառավարության 2006թ․-ի օգոստոսի 31-ի N 1399-Ն և 2018թ․ապրիլի 12-ի որոշումներում նախատեսվում է «Էներգետիկ փորձաքննություն» տերմինը փոխարինել «Էներգետիկ աուդիտ» տերմինով: Սահմանումներն արտահայտում են միևնույն իմաստը, սակայն տերմինները տարբեր են։ Տերմինների նույնականացումն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որպեսզի այն համահունչ լինի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրենսդրական ակտերի տերմինաբանության հետ,  որտեղ համապատասխանորեն կիրառվում են՝ ռուսերեն՝ “Энергетический Аудит” և անգլերեն՝ “Energy Audit” տերմինները։

  • Քննարկվել է

    02.09.2022 - 19.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3332

Տպել

Առաջարկներ`

Հայկ Ակարմազյան

07.09.2022

Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է, ըստ էության փորձաքննություն կամ չի իրականացվում կամ կրում է ձևական բնույթ: Նոր արտադրությունները, շենքերն ու կառուցվածքները չեն ստեղծվում հաշվի առնելով էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցման կարևորությունը: Առաջարկվում է օրենքում կատարել ևս մի փոփոխություն՝ Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջների պահպանությունը վերահսկելու նպատակով նշված օբյեկտներում էներգետիկ աուդիտը և էներգետիկական անձնագրի լրացումը դարձնել պարտադիր։ Իսկ փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզիա տրամադրվի էներգետիկական բնագավառի մասնագիտական կրթության առկայության պարագայում։

Հարություն Ուստակատարան

05.09.2022

«3) Էներգետիկ աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք:»: Հարց։ Նախորդ սերտիֆիկատները ուղղակի փոխարինվելու են նորերով, առա՞նց լրացուցիչ քննության կամ մրցույթի, թե՞ սա առիթ է հանդիսանալու ազատվելու համար ոչ համախոհ կամ անվերապահ չենթարկվող սյուբեկտներից։

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

02.09.2022

եվրոպական միության աշխատավարձերի չափ աշխատավարձ վճարեք հհ ամեն աշխատող մարդու, ինչ եք ուզում որ գերմանիայի նման էներգիայի կրիզիս լինի?

Տեսնել ավելին