ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 3-րդ կետի բ) ենթակետից հանել «կատարված» բառը.
- ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 3-րդ կետի ժբ) և իբ) ենթակետերը.
- 1-ին մասի 4-րդ կետի ա) և բ) ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա)
|
ապրանքային նշանի հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար
հինգից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ
|
30
10
|
բ)
|
ապրանքային նշանի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ
|
40
15».
|
- 1-ին մասի 4-րդ կետի գ) ենթակետում «համար» բառից հետո լրացնել «(յուրաքանչյուր առաջնային հայտով)» բառերը:
- 1-ին մասի 4-րդ կետի ժա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
-«ժա)
|
ապրանքային նշանի գրանցման և վկայագիր տրամադրելու
համար
|
30
|
|
հինգից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ
|
10».
|
- 1-ին մասի 4-րդ կետի իա) ենթակետում «զատելու» բառից հետո ավելացնել «և վկայագիր տրամադրելու» բառերը.
7) 1-ին մասի 4-րդ կետի իբ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իբ)
|
ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման դիմում ներկայացնելու համար
|
30
|
8) 1-ին մասի 4-րդ կետի իդ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իդ)
|
ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների համար
արագացված ընթացակարգով որոնում անցկացնելու համար
մեկ իրավատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների համար
|
20
60
60».
|
9) 1-ին մասի 4-րդ կետում ավելացնել իզ)-լթ) նոր ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«իզ)
|
Եվրասիական տնտեսական միության ապրանքային և սպասարկման նշանների հայտ (այսուհետ՝ Միության ապրանքային նշան) ներկայացնելու համար
|
35
|
իէ)
|
Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար
|
51
|
իը)
|
Միության ապրանքային նշանի հայտի նախնական փորձաքննության փուլում ներկայացման գերատեսչության հարցմանը պատասխանելու ժամկետը երկարաձգելու համար
|
15
|
իթ)
|
Որպես Միության ապրանքային (կոլեկտիվ) նշան գրանցելու համար հայտարկված նիշի փորձաքննություն անցկացնելու համար (եթե գրանցումը խնդրարկվում է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկից - երեք դասերի համար) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)
երեքից ավելի յուրաքանչյուր դասի համար լրացուցիչ (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)
|
102
11
|
իլ)
|
Միության կոլեկտիվ ապրանքային նշանի հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու համար
|
25
|
լ)
|
Միության ապրանքային նշանի հայտը միության կոլեկտիվ նշանի հայտի փոխակերպելու համար
|
25
|
լա)
|
Միության կոլեկտիվ նշանը Միության ապրանքային նշանի փոխակերպելու համար
|
51
|
լբ)
|
Միության ապրանքային նշանը Միության կոլեկտիվ նշանի փոխակերպելու համար
|
51
|
լգ)
|
Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի հայտում փոփոխություն կատարելու համար
|
20
|
լդ)
|
Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի հայտի փորձաքննության արդյունքների հիման վրա ծանուցման վերաբերյալ փաստարկներ և նկատառումներ ներկայացնելու լրացուցիչ ժամկետի տրամադրման համար
|
15
|
լե)
|
Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար
|
76
|
լզ)
|
Միության ապրանքային նշանի միասնական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար
|
25
|
լէ)
|
Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման (իրավունքի փոխանցում, լիցենզիա, ֆրանչայզինգ) գրանցում
|
76
|
լը)
|
Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)
|
180
|
լթ)
|
Միության ապրանքային (կոլեկտիվ) նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դիմում ներկայացնելու համար լրացուցիչ 6-ամսյա ժամկետ տրամադրելու համար
|
76
|
լժ)
|
ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար բողոքարկման խորհուրդ դիմում ներկայացնելու համար
|
50».
|
10) 1-ին մասի 5-րդ կետում ավելացնել ժբ)-ժը) նոր ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«ժբ)
|
Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու և հայտարարված անվանման փորձաքննություն անցկացնելու համար
|
102
|
ժգ)
|
Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրման հայտում փոփոխություն կատարելու համար
|
20
|
ժդ)
|
Միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքը գրանցելու համար
|
102
|
ժե)
|
Միության ապրանքի ծագման տեղանվան միասնական գրանցամատյանի տվյալներում փոփոխություն կատարելու համար
|
25
|
ժզ)
|
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման համար (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)
|
180
|
ժէ)
|
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացմանը լրացուցիչ 6 ամիս ժամկետ տրամադրելու համար
|
76
|
ժը)
|
Միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը գրանցելու և վկայագիր տրամադրելու համար (վերաբերում է այն ապրանքի ծագման տեղանուններին, որոնք գրանցված են մինչև 2020 թվականի փետրվարի 3-ի «Եվրասիական տնտեսական միություն ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանվան մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելը) (վճարում յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչություն)
|
51».
|
11) 8-րդ կետի զ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ)
|
արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննության դիմում ներկայացնելու և քննությունն ընդունելու համար
|
»20».
|
11) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
թ)
|
լիցենզիայի, ենթալիցենզիայի, իրավունքների փոխանցման (զիջման) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար
|
50».
|
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։