Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ  տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ելնելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների և ծառայություններ մատուցողների համար գործունեության որակի որոշակի չափանիշներ սահմանելու նկատառումներից, նախաձեռնել էր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ  տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու քննարկումներ՝ հանրային շարժական կապի օպերատորների հետ։ Քննարկումների արդյունքում, հաշվի առնելով Եվրոպական երկրներում (օրինակ՝ Պորտուգալիա, Չեխիա, Լիտվա, Մոլդովա) կիրառելի փորձը մշակվել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ  տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» հանձնաժողովի որոշման նախագիծ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով, առաջարկվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ ներառյալ օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերը, շինությունների ներսում ազդանշանի հաջող ներթափանցման հավանականության չափը, օպերատորի կողմից հանրային շարժական կապի ծածկույթի գնահատման (այդ թվում՝ չափումների իրականացման) սկզբունքներն ու դրանք հանձնաժողով ներկայացնելու պահանջները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային շարժական կապի օպերատորների և ՀՀ բարձր տեխնոլոգական արդյունաբերության նախարարության հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Նախագծի ընդունումը կնպաստի հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի (ներառյալ շինությունների ներսում) որակի բարելավմանը, ինչպես նաև այդ առումով պետական կարգավորման (հսկողության, հանրապետությունում հանրային շարժական կապի ծածկույթի հասանելիության գնահատման) արդյունավետության բարձրացմանը։  

  • Քննարկվել է

    01.09.2022 - 17.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2991

Տպել