Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի մայիսի 20-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-125-Ն օրենքի ընդունմամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2022 թվականի մայիսի 20-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-125-Ն օրենքով հանվեց ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգման դեպքում հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ հետ փոխկապակցված պայմանը:

Վերը նշված օրենքով հստակեցվեց «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը:

Բացի այդ, օրենքի նախագծի քննարկման ընթացքում Առողջապահության նախարարության կողմից հարց բարձրացվեց ոչ աշխատանքային օրերին շտապ բժշկական ծառայության բժշկի տված տեղեկանքի հիման վրա անաշխատունակության թերթիկ բացել հետին ամսաթվով։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել նաև վերը նշված օրենքոին համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի թիվ 1024-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է օրենքին համապատասխան տևական հիվանդության դեպքում՝ անկախ հաշմանդամության խումբ սահմանելու կամ վերանայելու հանգամանքից, երկարաձգել անաշխատունակության թերթիկը, եթե անձը շարունակում է մնալ անաշխատունակ։  Այսինքն, տևական հիվանդության դեպքում 80-րդ օրը բժիշկը անձին ուղեգրում է բժշկասոցիալական հանձնաժողով՝ անաշխատունակության թերթիկի երկարաձգման նպատակով՝ անկախ հաշմանդամության խմբի համար դիմելու հանգամանքից։

Ընդ որում, եթե գործող իրավակարգավորումների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձին ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն տևական հիվանդության դեպքում հաշմանդամություն ունեցող անձը նույնպես կարող է դիմել բժշկասոցիալական հանձնաժողով՝ ևս 3 ամիս թերթիկը երկարաձգելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև որոշման 6-րդ հավելվածով սահմանված՝ օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար հիմք համարվելու կարգը։ Մասնավորապես առաջարկվում է, որ Առողջապահության նախարարությունից թույլտվություն ստանալու համար անձը պետք է դիմի անձամբ, իսկ հղիության և ծննդաբերության դեպքում թույլտվություն տրվում է, եթե երեխան  ծնվել է օտարերկրյա պետությունում։

Հստակեցվել է, որ թույլտվության մեջ նշվում է ժամանակավոր անաշխատունակության սկիզբը և վերջը, սահմանվել են թույլտվությունը մերժելու դեպքերը՝ ինչպես Առողջապահության նխարարության կողմից, այնպես էլ թույլտվությունը ստանալուց հետո բժշկական կազմակերպության կողմից (այս դեպքում արդեն մերժվում է անաշխատունակության թերթիկի տրամադրումը)։

Նախագծով առաջարկվում է նաև, որ անաշխատությունը ոչ աշխատանքային օրվա ընթացքում կամ աշխատանքային օրվա ավարտից հետո առաջանալու դեպքում անաշխատունակության թերթիկը բացել շտապ բժշկական օգնության ծառայություն դիմելու օրվանից, եթե այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից հաստատված՝  շտապ բժշկական օգնության կանչի ընթացքում շտապ բժշկական օգնության բրիգադի բժշկի կողմից տրվող պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկանքը քաղաքացին ներկայացրել է այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, որտեղ գրանցված է։

          Նախագծով, օրենքին համապատասխան հստակեցվել են նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» և «ֆունկցիոնալության գնահատում» եզրույթները։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ՀՕ-125-Ն օրենքի կիրարկումը։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    01.09.2022 - 16.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3247

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Ենգիբարյան

01.09.2022

Իսկ այն հպարտ քաղաքացիները, որոնք անաշխատունակության թերթիկ չեն ունեցել, սակայն ունեն հաշմանդամության կարգ ստանալու բոլոր հիմքերը (առողջության հետ կապված), ինչ որ առաջարկ ունեք իրենց համար՞՞՞՞ Օրենքում ավելացրել եք, որ առանց անաշխատունակության թերթիկի կարող է մասնակցել բժշկական փորձաքննությանը՞՞՞

Տեսնել ավելին