ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«__» «______» 2022 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի ««Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1038-Ն որոշման՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «երկամսյա ժամկետում» բառերով,
2) N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
ա) 1-ին կետում «Վթարային բնակելի տների հասցեները» սյունակի «24» թիվը փոխարինել «28» թվով,
բ) 4-րդ կետում «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի «Արամի» բառը փոխարինել «Միսակի» բառով, «Անձնագրային տվյալները» սյունակի «AM0559067» տառերը և թվերը փոխարինել «AV0387414» տառերով և թվերով,
գ) 7-րդ կետում «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի «Զվարթ» բառը փոխարինել «Զվարդ» բառով,
դ) 13-րդ կետում «Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը» սյունակի «Իսրայելյան Հայրիկ Սուրեն» բառերը փոխարինել «Իսրաելյան Հայրիկ Սուրենի» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
31.08.2022 - 16.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2789
Տպել