Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»,  «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԵՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի  Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 736-Ա որոշման հավելվածում «Անասնաբուժական դեղատների գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար պատասխանու պետական կառավարման մարմին էր սահմանվել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ սակայն  անհրաժեշտություն է առաջացել ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 736-Ա որոշման հավելվածի 19-րդ կետով սահմանված 2017 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակում  «Անասնաբուժական դեղատների գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմին  ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որը հաստատվել է համաձայն ՀՀ վարչապետի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 952-Ա որոշման:

 

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Անասնաբուժական դեղատների գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանել անասնաբուժական դեղատների գործունեության լիցենզավորման կարգ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Անասնաբուժական դեղամիջոցներն իրացվում են անասնաբուժական դեղատներում և կիրառվում են կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, արտաքին միջավայրում վարակի վնասազերծման և ոչնչացման համար:

Անասնաբուժության ոլորտի քաղաքականությունը մշակում  է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ  վերահսկողությունը  իրականացնում է ՀՀ գյուղատնեսության նախարարության կառավարման ոլորտում գործող ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

 Անասնաբուժական դեղատների գործունեությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»  և «Անասնաբուժական դեղամիջոցներին ներկայացվող պահանջները սահմանվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

 «Անասնաբուժության մասին», «Լիցենզավորման մասին» և Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարվող լրացումների և փոփոխությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել սահմանել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորմանը ներկայացվող պահանջների կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը:

Հայաստանի հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության  իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի պահանջով, ըստ որի՝ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին և նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ: 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում  գործող անասնաբուժական դեղատների գործունեության իրականացման լիցենզավորման կարգի  մշակումը կնպաստի անասնաբուժական դեղատների ծառայություների մատուցման որակի բարձրացմանը, անասնաբուժական դեղատներում համապատասխան մասնագետներով ապահովմանը, խորհրդատվության մակարդակի բարձրացմանը, անասնաբուժական դեղատների նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև «Անասնաբուժության մասին», «Լիցենզավորման մասին» և Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումների և փոփոխությունների կատարմանը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության  իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» որոշման  նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ

 «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության  իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» որոշման  նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում: 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության  իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծերի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման վերաբերյալ

 

 «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և նշված գործունեության  իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծերի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում կամ ավելացում չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    16.10.2017 - 01.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8985

Տպել