<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը.
Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է.
- 1995 թվականի դեկտեմբերի 19-ի «Սովորական սպառազինությունների և երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկման Վասենաարյան համաձայնագրի» շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների ցանկում կատարված փոփոխություններով, հաշվի առնելով` ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների արդիականացման հանգամանքով:
- Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի համար անհրաժեշտ պահանջները լրացնելու և թարմացնելու անհրաժեշտությամբ:
- Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնելու և թարմացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման Հավելված 1-ում ներառված են 1995 թվականի դեկտեմբերի 19-ի «Սովորական սպառազինությունների և երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկման Վասենաարյան համաձայնագրի» շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների ցանկում կատարված 2017թ. հունվարի 1-ի դրությամբ փոփոխությունները: Վասենաարյան համաձայնագրի վերոնշյալ ցանկում յուրաքանչյուր տարվա ավարտին կատարվում են փոփոխություններ:
Ներկա խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման Հավելված 1-ում առկա Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը արդիական չէ:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի նկատմամբ միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով:
Ելնելով վերոգրյալից արդիականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման Հավելված 1-ում առկա Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը:
Լրացնել և թարմացնել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի համար անհրաժեշտ պահանջները, և ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունումից հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական հետևյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
-
Քննարկվել է
30.08.2022 - 15.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 3142
Տպել