Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 74-75-րդ կետերով.

«74) առևտրի էլեկտրոնային հարթակ՝ ինտերնետ ցանցում ապրանքների էլեկտրոնային առևտրի կազմակերպման նպատակով կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական լուծումների ապարատային ու ծրագրային համալիր, որը շահագործվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից և որի միջոցով ապահովվում են էլեկտրոնային կապուղիներով ԵՏՄ մի անդամ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ և մեկ այլ անդամ պետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի միջև ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների առքուվաճառքի, փոխադրման և ԵՏՄ մի անդամ պետությունից մեկ այլ անդամ պետության տարածք առաքման պայմանները․

75) ապրանքների էլեկտրոնային առևտուր՝ ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ ԵՏՄ մի անդամ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ինտերնետային կայքի և (կամ) առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ԵՏՄ այլ անդամ պետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների հեռավար իրացում՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանմամբ.

ա. ապրանքների իրացման գործարքների էլեկտրոնային եղանակով ձևակերպում,

բ. ապրանքների ձեռքբերման համար վճարումը անկանխիկ եղանակով կատարելու հնարավորություն,

գ. ապրանքների առաքման ծառայության ապահովում կամ ապրանքների փոխադրման համար սուրհանդակային և (կամ) փոստային գործունեության ծառայություններ մատուցող անձանց միջոցով ապրանքների առաքման ապահովում։»:

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.

«2.2) էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման գործարքների դեպքում ձևավորվող հարկման բազաները որոշվում են ապրանքների մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.»:

Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե`

1) ապրանքի մատակարարման պահին այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ եթե ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից,

2) էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների փոխադրման (առաքման) ավարտի պահին ապրանքները հանձնվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 4․ Օրենսգրքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանադակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքի մատակարարման պահ է համարվում ապրանքի մատակարարման դիմաց վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասում  «(այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից)» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի» բառերը,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ գործարքների մասով ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է առևտրի էլեկտրոնային հարթակը  շահագործող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, իսկ ինտերնետային կայքի միջոցով էլեկտրոնային առևտուր իրականացնելու դեպքում՝ ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է տվյալ ապրանքի սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:»:

Հոդված 6. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանադակությամբ 5-րդ կետով.

«5) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 58-րդ կետով.

«58) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակին ապրանքների մատակարարումը` ԵՏՄ այլ անդամ պետությունների ֆիզիկական անձանց այդ ապրանքների հեռավար իրացման համար։»:

Հոդված 8. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «9.1-ին մասով» բառերը փոխարինել «9․1-ին և 9․2-րդ մասերով» բառերով.

Հոդված 9. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «ֆիզիկական անձին» բառերից հետո լրացնել «, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում Հայաստանի Հանրապետության տարածքում Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 72-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետում «Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ , 31-րդ և 58-րդ կետերով » բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման և ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված գործարք իրականացնելու դեպքերի,» բառերով,

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված գործարքների մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, իսկ ինտերնետային կայքի միջոցով էլեկտրոնային առևտուր իրականացնելու դեպքում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացվում ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:»:

Հոդված 12. Օրենսգրքի 78-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման և ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված գործարք իրականացնելու դեպքերի,» բառերով,

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված գործարքների մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, իսկ ինտերնետային կայքի միջոցով էլեկտրոնային առևտուր իրականացնելու դեպքում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ԱԱՀ-ի գումարները վճարվում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 13. Օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.

«9.2. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված գործարքների մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, իսկ ինտերնետային կայքի միջոցով էլեկտրոնային առևտուր իրականացնելու դեպքում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի և 13-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

  • Քննարկվել է

    26.08.2022 - 12.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4353

Տպել

Առաջարկներ`

Հայկ Միքայելյան

26.08.2022

Միայն աահ քիչ է 7400 % հարկ դրեք,ամբողջ աշխարհում նվաման միտում է մեր երկրում հարկային տեռորի, կամ ինչի համար է այս քննարկումը միևնույննէ ընդունելու եք, էլ կապիկության տրամաբանությունը որն է, իսկ որ կապիկություն է կանչեք քննարկման հատ հատ ապացուցեմ

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

26.08.2022

Բավական է անհատական ու հասարակ քաղաքացիների հաշվին հարկեր ու տուրքեր սահմանելը ու նման օրնքները ընդունելը, հասարակ քաղաքացուց աշխատանքից հարկ եք գանձում այնինչ դա ես համարում եմ անօրինական քանի, որ հասարակ քաղաքացիները բիզնեսով չեն զբաղվում այլ աշխատում են որ ապրուստ ու կարիք հոգան, այնինչ ՄԱԿԻ կողմից ընդունված միջազգային փաստաթուղթ հանդիսացող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մեջ նշված է, որ ամեն մարդ ունի արժանապատիվ ապրելու իրավունք իսկ երբ իմ մարդկային աշխատնքի արդար աշխատած ապրուստի գումարից հարկեր են գանձում դա արժանապատվության ոտնահարում է, քանի որ ես բիզնեսմեն չեմ բանկիռ չեմ կամ սուպերմարկետի տեր այ նրանցից խնդրեմ գանձեք եկամտահարկ և այլ հարկեր իսկ հասարակ մարդուց ու հայ մարդկանցից հեռու, զարմանում եմ Ուրիշ բան ու գործ չունեք քնում զարգանում եք ու մտածում թե էլ ինչպես հարկ գանձեք հասարակ հայ քաղաքացուց, դրա փոխարեն հարկ գնձեք բանկերից որ անօրինական վճարներ տոկոսներ ու թալանով են զբաղվում հարկ գամձեք գործարանատերերից ու մնացած բիզնես գործունեություն ավալողներից բայց ոչ հասարակ քաղաքացուց որը աշխատում է որ հոգա իր կարիքները դա բիզնես գործունեություն չէ դա ապրուստ հայթայթել է, Առաջարկում եմ այս օրենքը չընդունել կամ փոխել որպեսզի գանձվեն միայն բիզնեսմենները բանկերը այլ ոչ թե հասարակ քաղաքացիները: Առաջարկում եմ բոլոր պատգամավորներց հարկ գանձել նոր օրենքի համաձայն ընդդիմությունը, որը չի ներկայանում աշխատանքի զրկվում է իր աշխատավարձից իսկ այդ աշխատավարձերը ուղղորդվում են Անապահով ընտանիքներին, առաջարկում եմ հարկ գանձել այն ատգամավորներից որ բիզնեսներով են զբաղվում և մեկ ընանիքում ունեն մեկ մեքենայից ավելի, առաջարկում եմ հարկ գանձել այն նախարարություններից որ քնում աչդնանմ ու նոր օրենքներ են հորնում հասարակ մարդկանցից հարկ գանձելու համար, առաջարկում եմ հարկ գանձել ՎԻՈԼԱ ջրից 80 տոկոս հարկ գանձել վիոլա ջրի ամսեկան կտվածքից քանի որ վիոլա ջուրը օտարերկրյա է իսկ օգտագործում է մեր երկրի ըմդերքի ջուրը այն վաճառելով մեր վրա որը անօրինական է քանի որ ջուրը հայ ժողովրդնն է ինչպես նաև ամբողջ ընդերքը, առաջարկում եմ հարկ գանձել 90տոկոսի չափով բոլոր հանքարդյունաբերական օտարերկրյա կազմակերպություններից որոնք գործում են հհ ըարածքում ու պարտավոր են հհ ամբողջ ժողովրդին

Տեսնել ավելին