Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ

  • Քննարկվել է

    13.10.2017 - 29.10.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13621

Տպել

Առաջարկներ`

ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

29.10.2017

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ /այսուհետև՝ օրենսգրքի/ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե.ԵՍՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈւՆՆԵՐ Օրենսգրքի նախագիծն ըստ էության առաջընթաց է գործող օրենսգրքի նկատմամբ, սակայն կան որոշակի հանգամանքներ, որոնց ընդգրկումն ավելի նպատակահարմար և գործնականորեն արդյունավետ կդարձնեն դատարաններում գործերի քննության կարգը և ժամկետները: Այս առումով, խրախուսելի է, որ օրենքի նախագծում ներդրվել է սնանկության մասնագիտացված դատարանի ինստիտուտը: Հաշվի առնելով, որ 2008թ-ից սկսած մեծ աճ է կազմել սնանկության գործերը, ինչպես նաև սննակության վարույթին առնչվող այլ քաղաքացիական գործերը, հետևաբար արդիական է և այդ առումով, իրոք անհրաժեշտ է ունենալ սնանկության մասնագիտացված դատարաններ և դատավորներ, ովքեր կքննեն միայն սնանկության վարույթի վերաբերյալ գործեր: Դրանով իսկ կապահովվի միասնական դատական պրակտիկա և հնարավոր լինի ավելի բազմակողմանի, օբյեկտիվ և ողջամիտ ժամկետներում սնանկության գործերի քննությունը և սնանկության գործեր քննող դատավորներին զերծ պահեն այլ գործերի քննությունից /քաղաքացիական, քրեական, այդ թվում մինչդատական վարույթի/: Մասնագիտացված սնանկության դատարանի ստեղծման դեպքում հնարավոր է նույն քանակի սնանկության գործերը քննել ավելի քիչ դատավորների կազմով, քան ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորներն են, ովքեր քննում են նաև քաղաքացիական գործեր: Այս պահին յուրաքանչյուր առաջին ատյանի դատարանում սնանկության գործեր են քննում երկու և ավել դատավորներ: Սակայն, եթե այդ դատավորները քննեն միայն սնանկության վարույթին առնչվող գործեր, ապա հնարավոր է մեկ դատարանում քննվող գործերը քննել մեկ դատավորի կողմից: Օրենսգրքի նախագծի 4-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարնների կազմը և տեսակները, որի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսում է սնանկության մասնագիտացված դատարաններ, իսկ 27-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ սնանկության դատարանը գործում է առնվազ 12 դատավորի թվակազմով: Իմ կարծիքով 12 դատավորները քիչ են և ամբողջ հանրապետության տարածքը սպասարկելու համար անհրաժեշտ է առնվազն 16 դատավորներ: Այս առումով առաջարկում եմ Երևան քաղաքի վարչական շրջանների՝ յոթ, ինչպես նաև մարզերի՝ ինը ընդհանուր իրավասության դատարաններից պակասեցնել մեկական դատավորներ և ընդհանուր՝ տասնվեց դատավորի կազմով ստեղծել սնանկության գործեր քննող դատարան, որի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է /վարչական դատարանների նման՝ ունենալով նստավայրեր մարզերում/: Բացի այդ, նախագծի 4-րդ հոդվածը սահմանելով մասնագիտացված դատարաններ` վարչական և սնանկության գործերով, վերաքաննիչ դատարան է նախատեսել միայն վարչական գործերով, իսկ վճռաբեկ դատարանում` նախատեսել է քաղաքացիական և վարչական պալատ: Այս առումով անհրաժեշտ է կամ նախատեսել սնանկության գործերով վերաքննիչ դատարան, կամ քաղաքացիական վերաքննիչ դատարանի անվանման մեջ ավելացնել <<քաղաքացիական և սնանկության գործեր քննող դատարան>>, իսկ վճռաբեկ դատարանում նախատեսել <<քաղաքացիական, վարչական և սնանկության գործերով պալատ>>: Նախագծի մեջ առկա են որոշակի տերմինային անհամապատասխանություններ, որոնք տարբեր հոդվածներում տարբեր են ձևակերպված: Մասնավորապես` 9-րդ և 10-րդ հոդվածներում հղում է կատարում <<սույն օրենքին>>, սակայն պարզ չէ, թե որ օրենքի մասին է խոսքը, քանի որ նախագծի 2-րդ հոդվածը սահմանում է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենք (այսուհետ՝ օրենսգիրք): Այս առումով, առաջարկում եմ օրենսգրքի մեջ հստակեցնել տերմինները մեկ ընդհանուր ձևակերպմամբ: Օրենսգրքի նախագծի մեջ սահմանվել է նոր տերմին` <<եզրափակիչ դատական ակտ>>: Մասնավորապես` նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ <<Դատարանի եզրափակիչ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են հրապարակման>>: Ոչ քաղաքացիական, ոչ քրեական, և ոչ էլ վարչական դատավարություններում եզրափակիչ դատական ակտ տերմինը հիմնականում չի կիրառվում: Առկա է <<դատական ակտի եզրափակիչ մաս>> հասկացություն, ինչպես նաև <<վերջնական դատական ակտ>> հասկացություն: Եզրափակիչ դատական ակտ ասելով հիմնական միտքը եղել է այն դատական ակտերը, որոնցով որ ավարտվում են գործի քննությունը: Դրանք են դատարանի վճիռները, դատավճիռները, կարճման որոշումները, որոնք որ ըստ էության լուծում են գործի ընթացքը: Սակայն կան դատական ակտեր, որոնք վերջնական լուծում են` եզրափակում են գործի քննությունը, սակայն ըստ էության չեն լուծում /օրինակ` հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքը վերադարձնելը, ընդունումը մերժելը/: Այս դատական ակտերի հրապարակման կարգ, պայման, ինչպես նաև անհրաժեշտություն չկա: Նմանատիպ կարգավորումներ են հանդիպում նաև օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի. <<Դատարանները եզրափակիչ դատական ակտերը կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության>>, և 18-րդ հոդվածի 2-րդ մասում. << Վերաքննիչ դատարանում եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի>>: Վճիռները և դատավճիռներն իրենց կառուցվածքով բաղկացած են ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից, և գործող պրակտիկայում հիմնականում հրապարակվում է ըստ էության լուծող վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը: Այս առումով, առաջարկում եմ օրենսգրքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում, 16-րդ հոդվածի 1-ին և 18-րդ հոդվածի 2-րդ, ինչպես նաև օրենսգքրի այլ նորմերում հանդիպող նույնաբովանդակ <<եզրափակիչ դատական ակտ>> բառերը փոխել <<գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մաս>> բառերով: Օրենսգրքի նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերում օգտագործվում է <<սուրդոթարգմանիչ>> բառը, որը հայերեն չէ: Այս առումով, առաջարկում եմ օրենսգրքի 15-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերում <<սուրդոթարգմանիչ>> բառը փոխել հայերեն տարբերակով կամ օգտագործել <<համապատասխան մասնագետի>> բառերով: Օրենսգրքի 25-րդ հոդվածում սահմանում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը և նստավայրերը, որտեղ նշված են հստակ թվեր: 27-րդ հոդվածում սահմանում է մասնագիտացված դատարանների թվակազմը, 31-րդ հոդվածում վերաքննիչ դատարանի թվակազմը, որտեղ օգտագործվում է <<առնվազն>> բառը: Այս առումով պարզ, թե ինչ է նշանակում <<առնվազն>> բառը: Այսինքն ինչ-որ ձևով նախատեսվում է թվակազմի ավելացում, որը հստակ չէ, թե ինչպես, քանի որ այդ ամենը պետք է վերջնական սահմանված լինի օրենքով: Իսկ եթե կա նմանատիպ որևէ կարգավորում, ապա այն պետք է նախատեսվի նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների համար: Այս առումով, առաջարկում եմ օրենքի միատեսակ կիրառման համար օրենսգրքի 27-րդ և 31-րդ հոդվածներում հանել <<առնվազն>> բառը, կամ օրենսգրքի 25-րդ հոդվածում ավելացնել միաժամանակ հստակեցնել թվակազմն ավելացնելու կարգը և պայմանները: Օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է , որ. <<Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեկնելիս իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, ով տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի պաշտոնավարման առավել երկար փորձառություն>>: Տվյալ դեպքում պարզ չէ, թե տվյալ ատյանի դատարան ասելով հասկացվում է նույն դատարանի դատավորը, թե նույն ատյանի այլ դատարանների դատավորներ ևս: Այս առումով, առաջարկում եմ օրենսգքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում <<տվյալ ատյանի դատարանում>> բառերից հանել <<ատյանի>> բառը: Օրենսգրքի 67-րդ հոդվածը կարգավորում է դատավորի ինքնաբացարկի հարցը, որի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանում է <<դատավորի մերձավոր ազգականը>> հասկացությունը: Գործող օրենսգրքի 91-րդ հոդվածում մանրամասնած է, թե ովքեր կարող են լինել մերձավոր ազգական: Տարբեր օրենքներում և այլ նորմատիվ ակտերում տրված է մերձավոր ազգականի տարբեր ձևակերպումներ և սահմաններ: Օրենքի միատեսակ կիրառման առումով անհրաժեշտ եմ գտնում սույն օրենսգրքով հստակացնել և սահմանել մերձավոր ազգականների կազմը, իսկ մյուս իրավական ակտերում համապատասխանեցնել կամ հղում կատարել սույն օրենսգրքին: Այս առումով, առաջարկում եմ օրենսգքի 67-րդ հոդվածում ավելացնել 5-րդ մաս, որտեղ սահմանել մերձավոր ազգականների կազմը: Օրենսգրքի 86-րդ հոդվածը կարգավորում է ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձևավորումը, որի 5-րդ մասը սահմանում է, որ <<Ուսումնական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 6 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, երկուսը՝ վերաքննիչ դատարանից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից՝ պահպանելով մասնագիտացման համաչափությունը>>: Մասնագիտական համաչափության առումով առկա է քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության մասնագիտացումներ, սակայն առաջին ատյաններից նախատեսվում է երեք անդամ: Այս առումով պարզ չէ, թե որ մասնագիտացումից պետք է ընտրվի, հետևաբար անհրաժեշտ է հանձնաժողովի կազմը ավելացնել մեկով և հետևաբար առաջին ատյաններից ընդգրկել չորս անդամ: Այս առումով, առաջարկում եմ օրենսգքի 86-րդ հոդվածի 5-րդ մասում <<6 անդամ>> բառերը փոխել <<7 անդամ>> բառով, իսկ <<երեքը՝ առաջին ատյանի դատարաններից>> բառերը փոխարինել <<չորսը՝ առաջին ատյանի դատարաններից>> բառերով: Ինչ վերաբերվում է նախագծում առաջարկվող դատարանների աշխատակազմերի իրավասություններին, ապա գտնում եմ, որ ավելի նպատակահարմար և գործնական է այս պահին գործող Դատական Դեպարտամենտի կառուցվածքը /իհարկե անվանումը փոխելով/: Քանի որ 1999թ-ից մինչև 2006թ-ը առանձին աշխատակազմերի միջոցով հնարավոր չէր արդյունավետ ապահովել դատարանների նյութատեխնիկական հագեցվածությունը և միասնական պրակտիկայի ձևավորումը: Բացի այդ ներկայիս գործերի ծավալների, բաշխման կարգի, քննության ընթացքի /համակարգչային ձայնագրում, գործերի համակարգչային ներմուծում/, դատական ծառայողների ընդհանուր գործնեության վերահսկողության առումով նպատակահարամար է մեկ միասնական կենտրոնական մարմնի գոյությունը: ԴԱՏԱՎՈՐ՝ ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

Օրենսգրքի 67-րդ հոդվածը կարգավորում է դատավորի ինքնաբացարկի հարցը, որի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանում է <<դատավորի մերձավոր ազգականը>> հասկացությունը: Գործող օրենսգրքի 91-րդ հոդվածում մանրամասնած է, թե ովքեր կարող են լինել մերձավոր ազգական: Տարբեր օրենքներում և այլ նորմատիվ ակտերում տրված է մերձավոր ազգականի տարբեր ձևակերպումներ և սահմաններ: Օրենքի միատեսակ կիրառման առումով անհրաժեշտ եմ գտնում սույն օրենսգրքով հստակացնել և սահմանել մերձավոր ազգականների կազմը, իսկ մյուս իրավական ակտերում համապատասխանեցնել կամ հղում կատարել սույն օրենսգրքին: Այս առումով, առաջարկում եմ օրենսգքի 67-րդ հոդվածում ավելացնել 5-րդ մաս, որտեղ սահմանել մերձավոր ազգականների կազմը: Օրենսգրքի 86-րդ հոդվածը կարգավորում է ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձևավորումը, որի 5-րդ մասը սահմանում է, որ <<Ուսումնական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 6 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, երկուսը՝ վերաքննիչ դատարանից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից՝ պահպանելով մասնագիտացման համաչափությունը>>: Մասնագիտական համաչափության առումով առկա է քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության մասնագիտացումներ, սակայն առաջին ատյաններից նախատեսվում է երեք անդամ: Այս առումով պարզ չէ, թե որ մասնագիտացումից պետք է ընտրվի, հետևաբար անհրաժեշտ է հանձնաժողովի կազմը ավելացնել մեկով և հետևաբար առաջին ատյաններից ընդգրկել չորս անդամ: Այս առումով, առաջարկում եմ օրենսգքի 86-րդ հոդվածի 5-րդ մասում <<6 անդամ>> բառերը փոխել <<7 անդամ>> բառով, իսկ <<երեքը՝ առաջին ատյանի դատարաններից>> բառերը փոխարինել <<չորսը՝ առաջին ատյանի դատարաններից>> բառերով: Ինչ վերաբերվում է նախագծում առաջարկվող դատարանների աշխատակազմերի իրավասություններին, ապա գտնում եմ, որ ավելի նպատակահարմար և գործնական է այս պահին գործող Դատական Դեպարտամենտի կառուցվածքը /իհարկե անվանումը փոխելով/: Քանի որ 1999թ-ից մինչև 2006թ-ը առանձին աշխատակազմերի միջոցով հնարավոր չէր արդյունավետ ապահովել դատարանների նյութատեխնիկական հագեցվածությունը և միասնական պրակտիկայի ձևավորումը: Բացի այդ ներկայիս գործերի ծավալների, բաշխման կարգի, քննության ընթացքի /համակարգչային ձայնագրում, գործերի համակարգչային ներմուծում/, դատական ծառայողների ընդհանուր գործնեության վերահսկողության առումով նպատակահարամար է մեկ միասնական կենտրոնական մարմնի գոյությունը:

Տեսնել ավելին