Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի 9-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակելի տարածությամբ ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով»:

  1. 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5 որպես պետական նպաստ կամ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցություն․»։ 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.2-րդ հոդվածով՝

«Հոդված 6.2 Միասնական սոցիալական ծառայության լիազորություններն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում

  1. Միասնական սոցիալական ծառայությունը՝
  • գնահատում է անձի ֆունկցիոնալությունը.
  • տեղծում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր (այսուհետ՝ մասնագետների ռեեստր).
  • մասնագետների ռեեստրից ձևավորում է գնահատող հանձնաժողովներ.
  • կազմում է ծառայությունների անհատական ծրագիրը.
  • անձին ճանաչում է հաշմանդամություն ունեցող կամ չի ճանաչում.
  • որոշում է անձիֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը.
  • ֆունկցիոնալությանգնահատման համար դիմած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում է լրացուցիչ հետազոտությունների և (կամ) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ ստանալու նպատակով հարցումներ է կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ: Վերջիններս տեղեկությունը տրամադրում են հարցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.
  • որոշում է հաշմանդամության պատճառական կապը.
  • որոշում է մահվան պատճառական կապը.
  • որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ.
  • որոշում է կայացնում ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ.
  • վարում է ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տեղեկատվական շտեմարանը.
  • իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:։ 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(այսուհետ՝ մասնագետների ռեեստր)» բառերը և 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։ 

Հոդված 3 Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «ձևավորում և վարում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան բառերը փոխարինել «կազմակերպում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանի ձևավորումը և շահագործումը բառերով։ 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Համայնքներում սոցիալական աշխատողի պաշտոնի ընդհանուր նկարագիրը և պաշտոնի անձնագրերն ընդգրկում են նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված պարտադիր պահանջները:»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի  1-ին մասի 9-րդ կետի «օժանդակությունները» բառը փոխարինել «սոցիալական աջակցությունը բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 48.2-րդ հոդվածով՝ 

«Հոդված 48.2 Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

  1. Միասնական սոցիալական ծառայությունը՝
  • գործատուներից, պետական մարմիններից ու կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.
  • հարկային մարմնից ստանում է շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը.
  • առաջարկություններ է ներկայացնում հարկային մարմին` շտեմարան ներառվող տվյալների հավաստիությունը ճշտելու և դրանք փոփոխելու համար.
  • օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և վերահաշվարկում է կենսաթոշակները, ապահովում կենսաթոշակների վճարումը կամ մերժում կենսաթոշակ նշանակելու, նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումները.
  • վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.
  • կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.
  • վարում է կենսաթոշակային ապահովության կայքէջը.
  • իրականացնում է օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասը «աջակցության» բառից հետո լրացնել «ոլորտի սոցիալական ծառայությունների (ներառյալ՝ վճարովի)» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված լիազորությունները:»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

  • միջոցներ է ձեռնարկում համայնքում կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող ռիսկերի ու դրանց պատճառների վաղ հայտնաբերման և կանխարգելման, ինչպես նաև համայնքում սոցիալական աշխատանքի արդյունավետ մեխանիզմների զարգացման ուղղությամբ.
  • հայտնաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ նման ռիսկի ներքո գտնվող անձանց և ընտանիքներին.
  • սոցիալական աշխատանքի մեթոդների կիրառմամբ և «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրում է սոցիալական աջակցություն, այդ թվում՝ համայնքային սոցիալական ծրագրերի շրջանակներում, բացառությամբ դրամական վճարների նշանակման և վճարման, մասնավորապես՝ գնահատում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքները, կազմակերպում է տնային այցելություններ, կազմում է անհատական ծրագիր, իր լիազորությունների շրջանակում ապահովում դրա իրականացումը, համայնքի ֆինանսական ու ոչ ֆինանսական առկա հնարավորությունների սահմաններում լուծում տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի կամ անձի տեղական նշանակության սոցիալական խնդիրներին, համագործակցելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված համագործակցության կամ աջակցող ցանցի հետ կամ ուղղորդում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում կամ այլ կազմակերպություններ.
  • Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման սոցիալական աշխատողի, համագործակցության ցանցի անդամների մասնակցությամբ՝ կազմակերպում է համայնքի բնակչության սոցիալական կարիքների գնահատման հիման վրա համայնքային սոցիալական ծրագրերի մշակման, ընդունման և դրանց իրականացման գործընթացը.
  • մասնակցում է սոցիալական համագործակցության և աջակցող ցանցերի ձևավորմանը և համալրմանը.
  • աջակցում է բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
  • միջոցներ է ձեռնարկում համայնքային սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ուղղությամբ՝ համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում կացարանի կարիք ունեցող անձին կամ ընտանիքին տրամադրելու նպատակով.
  • իրականացնում է սոցիալական պատրոնաժի տրամադրումը․
  • մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և կառավարության կողմից չսահմանված այլ սոցիալական ծառայությունների տեսակներ, դրանց տրամադրման կարգը և պայմանները՝ սոցիալական աջակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի համաձայնությամբ»:

            Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․

            «1․1․ Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

  • աջակցում է սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հասցեականության մեծացման հարցում` այդ թվում հայտնաբերելով համայնքի աղքատ, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին.
  • հավաքագրում է իր համայնքում գտնվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքների տվյալները, և կառավարության սահմանած կարգով դրանք մուտքագրում համապատասխան շտեմարաններում::

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։ 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

            Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով։
  2. 5-րդ կետում «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին)» բառերով։ 

            Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ, 13-րդ կետերում, 6-րդ, 9-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ հոդվածներում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածներում, 24-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազորված մարմինը» բառերն իր հոլովաձևերով փոխարինել «Ծառայությունը» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։           

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 1-ին կետից հանել «ուսումնասիրություն,» բառը.
  2. 2-րդ, 3-րդ, 8-12-րդ, 15-րդ, 16-րդ և 18-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
  3. 5-րդ կետից հանել «և իրականացնում» բառերը.
  4. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) ստեղծում և տիրապետում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.».

  1. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) պարբերաբար առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվություն.»: 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-ին հոդվածով՝

«Հոդված 11.1 Ծառայության լիազորությունները

  1. Ծառայությունը՝
  • իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.
  • իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում,գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում և դադարեցում.
  • իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր.
  • իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով.
  • իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ.
  • իրականացնում է ամենամյա ծրագիրը.
  • կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
  • համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.
  • հաշվառում և հաշվառումից հանում է լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.
  • վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջը և շահագործում է տեղեկատվական շտեմարանը.
  • ապահովում է հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորումը և արդյունավետ գործունեությունը.
  • պարբերաբար առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների)մասին տեղեկատվություն.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության այլ ծառայություններ.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»։           

            Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.3-րդ մասով՝

            «4.3. Կառավարության սահմանած դեպքերում աշխատանք փնտրող անձը կարող է ունենալ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված իրավունքները:»: 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի

  1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) աջակցության կենտրոն՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն.»

  1. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետով՝

«6.1) նախնական նույնացում` Կառավարության կողմից հաստատված ուղղակի և անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկված անձի հայտնաբերում.». 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) միասնական սոցիալական ծառայությունը.»: 

Հոդված 3. Օրենքը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

«Հոդված 14.1. Միասնական սոցիալական ծառայության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

  1. Միասնական սոցիալական ծառայությունն ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքում տալիս է եզրակացություն ընտանիքում բռնության ենթարկված լինելու մասին՝ հիմնվելով Կառավարության կողմից հաստատված նախնական նույնացման ցուցիչների վրա:»: 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։

 

 

  • Քննարկվել է

    19.08.2022 - 05.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8054

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 18-ի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելիս հաշվի չեն առնվում ընտանիքի հետևյալ անդամների տվյալները՝ 1) կալանավորված կամ դատապարտյալ անձինք. 2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները կամ պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները. 3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները. 4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության, ներառյալ փոքր խմբային տան շահառուները. 5) Կառավարության որոշմամբ սահմանած այլ անձինք:»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկում ենք պահպանել գործող օրենքի 5-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ծառայությունների դասակարգման մոտեցումները՝ անելով անհրաժեշտ փոքր փոփոխություններ և լրացումներ։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 20-ի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 21-ի 1-ին մասից հանել 11-րդ կետը՝ հաշվի առնելով, որ սոցիալ-հոգեբանական օգնությունը, համաձայն նախագծի հոդված 23-ի 2-րդ մասի, սոցիալ-վերականգնողական օգնության մաս է։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 22-ի 1-ին մասից հանել «, ինչպես նաև սոցիալապես ընդունելի վարքի մոդելներ ձևավորելու ուղղությամբ քննարկումների, բացատրական աշխատանքի իրականացումը» բառերը։ Առաջինը հակասում է մարդկային բազմազանության գաղափարին, դուրս է օրենքի կարգավորման տիրույթից, իսկ երկրորդ մասն անընդունելի է իշխանության դասակարգման և բառապաշարի տեսանկյունից։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 23-ի 1-ին մաս շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Սոցիալ-վերականգնողական օգնությունն ուղղված է՝ 1) անձի՝ առավելագույն անկախության ձեռք բերմանը և պահպանմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ումասնագիտական կարողություններն ամբողջությամբ օգտագործելուն. 2) անձի կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնմանը, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացմանը, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը. 3) անձի լիարժեք մասնակությանը և ներգրավվածությանը կյանքի բոլոր ոլորտներում։»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 3-րդ մասի 2-րդ կետի «հաստատություններում,» բառից հետո լրացնել «ներառյալ փոքր խմբային տներում,» բաերը։ Համապատասխանաբար անհրաժեշտ է նույն մասից հանել 5-րդ կետը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 4-րդ մասից հանել «չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող), իսկ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում նաև աշխատող» բառերը։ Նույն մասի «ծրագրի համաձայն» բառերից հետո «Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում» բառերը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «ա.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևալ բովանդակությամբ. «ա. Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկան լրացած հաշմանդամություն ունեցող անձինք կամ հիշողության ֆունկցիայի խանգարմամբ տարեց անձանց համար.»։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 26-ի 5-րդ մասի 2-րդ կետի «բ.» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «բ. ֆունցիոնալության գնահատման խոր սահմանափակում ունեցող երեխաների համար».։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 33-ի սահմանումը թողնել նույնը, ինչ գործող օրենքում։ Առաջարկում ենք «սոցիալական պատրոնաժն» անվանել «սոցիալական օգնական» և ծառայությունները նախատեսել առավել լայն խմբի համար։ Անձնական օգնականի ծառայությունը փաստացի լրացնում է այդ ծառայությունը և ոչ հակառակը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների ցանկը։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը տարածել միայն սոցիալական հավաստագրում ենթադրող ծառայությունների վրա։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի hոդված 36-ի 1-ին մասի 1-ին կետի «տեղեկատվություն» բառը փոխարինել «իրեն մատչելի եղանակով տեղեկություններ» բառերով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 40-րդ հոդվածն ամբողջությամբ կամ այն լրամշակել՝ մանրամասն ուսումնասիրեով այն երկրների փորձը, որտեղ առկա են նման դեպքերում մերժման հիմքեր։ Մասնավորապես անընդունելի է, որ անձի՝ իր սոցիալական խնդիրների լուծմանը չմասնակցելը կարող է հանգեցնել սոցիալական աջակցության ծառայության տրամադրման մերժման կամ դադարեցման։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 41-ից հանել 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերն ամբողջությամբ, քանի որ դրանք հակասում են Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին, ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. հունվարի 30-ի ՍԴՈ-1504 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 3-րդ մասի 3-րդ կետի «ներառականությանը» բառը փոխարինել «մասնակցությանը» բառով։ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 48-ի 6-րդ մասի 1-ին կետի «սոցիալական աշխատողներին» բառերից հետո լրացնել «անձի իրազեկ համաձայնությամբ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 13-րդ կետը «մասնակից դարձնելը» բառերից հետո լրացնել «, ներառյալ մասնակցության խրախուսումը ու համապատասխան աջակցության տրամադրումը»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

05.09.2022

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 5-ի 1-ին մասի 9-րդ կետի «սոցիալական խնամառության բացառումը» բառերը փոխարինել «սոցիալական աջակցությունից կախվածության բացառումը» բառերով։ «Խնամառություն»-ն, ըստ բացատրական բառարանների, մեկին իր խնամքի՝ հովանավորության տակ առնելն է, խնամառու լինելը։ Դա բացասական երևույթ չէ և պետք չէ բացառել, ուստի առաջարկվում է օգտագործել «սոցիալական աջակցությունից կախվածություն» եզրը, որի անգլերեն համարժեքը welfare dependency-ն է։

Տեսնել ավելին