«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2022 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները սահմանելու մասին» թիվ 979-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Վերնագրում «ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ» բառերը,
2) նախաբանում «3-րդ մասը» բառերից հետո լրացնել «և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերը,
3) 1-ին կետում «ծախսերի փոխհատուցման» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարի» բառերը,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետ.
«1.1. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ յուրաքանչյուր տարի սույն որոշման հավելվածի 3-րդ կետով նախատեսված պետական մարմինների հետ համատեղ՝ վերանայել ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով ինքնաշխատ եղանակով տրամադրվող տվյալների ցանկը և նոր տվյալների տրամադրման հնարավորությունը:»,
5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ այն դեպքերում, երբ սույն որոշմամբ սահմանված կարգով պետական մարմիններից վարկային բյուրոներին տվյալները չեն փոխանցվում ինքնաշխատ եղանակով՝ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով, ապա ստացված տեղեկատվության տրամադրման գծով ծախսերի փոխհատուցման համար վճարվող գումարները և տրամադրվող տվյալների դիմաց վճարը մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Այլ եկամուտներ» հաշվին:»,
6) Որոշման հավելվածում՝
ա. վերնագրում «ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ»,
բ. 1-ին կետում «ծախսերի փոխհատուցման» բառերից հետո լրացնել «և տրամադրվող տվյալների դիմաց վճարի» բառերը,
գ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական» բառերը փոխարինել «միասնական էլեկտրոնային կառավարման» բառերով,
դ. 5-րդ կետում՝
1) «սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,
2) հանել «Սույն կետով սահմանված տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով:» նախադասությունը.
ե. 6-րդ կետից հանել «Սույն կետով սահմանված տեղեկատվության հայցման և տրամադրման ձևաչափի և տեխնիկածրագրային միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և վարկային բյուրոյի միջև կնքված պայմանագրով։» նախադասությունը,
զ. 7-րդ կետում «անձնագրի համարը, սերիան» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով,
է. 8-րդ կետում «մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական» բառերը փոխարինել «միասնական էլեկտրոնային կառավարման» բառերով,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1 կետ.
«9.1. Սույն իրավական ակտի 9-րդ կետում նշված մարմինները համապատասխան տվյալները տրամադրում են վարկային բյուրոյին ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով:»,
թ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Սույն իրավական ակտի 9․1․ կետով սահմանված ինքնաշխատ եղանակով տվյալների ստացման անհնարինության դեպքում սույն իրավական ակտում նշված համապատասխան տվյալները տրամադրվում են վարկային բյուրոյի կողմից կոնկրետ անձի կամ անձանց վերաբերյալ համապատասխան մարմնին հարցում կատարելու միջոցով՝ սույն իրավական ակտի 10․1-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված կարգով:»,
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1 կետ.
«10.1. Հարցման մեջ պետք է հստակ նշվեն անձին վերաբերվող այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք հնարավորություն կտան նույնականացնելու անձին: Հարցման պատասխանը տվյալ իրավասու մարմինը տրամադրում է հարցումն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:»,
ժա. IV գլխի վերնագրում «ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՐՑԸ» բառերը,
ժբ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Վարկային բյուրոն փոխհատուցում է սույն իրավական ակտի 3-րդ կետով սահմանված տվյալների տրամադրման հետ կապված ծախսերը: Փոխհատուցման կարգը տվյալների ինքնաշխատ եղանակով ստացման դեպքում սահմանվում է վարկային բյուրոյի, համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման պատասխանատու մարմնի և «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված եռակողմ պայմանագրով, իսկ ինքնաշխատ եղանակի անհնարինության դեպքում՝ վարկային բյուրոյի և պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:»,
ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ կետ.
«14.1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց ՀՀ պետական բյուջե մուտքագրվող վճարը կազմում է տարեկան 12.000.000 ՀՀ դրամ՝ անկախ նրանից թե տվյալները փոխանցվել են ինքնաշխատ եղանակով, թե հարցման միջոցով:».
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
19.08.2022 - 03.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3041
Տպել