«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N1481-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____________ 2022 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N1481-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրում, որոշման 1-ին կետում, որոշման հավելվածի N1, NN3-5 ձևերի վերնագրերում և ձևերում «ներմուծման մաքսատուրքի» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի» բառերը,
2) որոշման նախաբանում «5-րդ կետը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերը և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը» բառերը,
3) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5․1-րդ, 99-րդ հոդվածի 2.1-րդ մասերով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները։»,
բ. 2-րդ և 2.1-րդ կետերում, 7-րդ կետի 4-7-րդ ենթակետերում, 10-12-րդ, 14-18-րդ կետերում «ներմուծման մաքսատուրքի» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի» բառերը,
գ. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «մաքսատուրքի գծով» բառերը փոխարինել «մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գծով» բառերով,
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Դիմումին կից ներկայացվում են օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման դեպքում նաև օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:»,
ե. 12-րդ կետի 4-րդ ենթակետը «մաքսային» բառից հետո լրացնել «և հարկային» բառերով,
զ. 18-րդ կետը «մաքսատուրք» բառից հետո լրացնել «և հարկեր» բառերով,
է. N2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ կառավարության 2022 թվականի
______________ - ի N - Ն որոշման
Ձև N 2
ՈՐՈՇՈՒՄ
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
2. Գրանցման համարը |
3. Ընդունման ամսաթիվը |
4. Ժամկետի հետաձգում/տարաժամկետ վճարում |
|
|
|
|
|
|
5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքը |
||||
|
|
|
|
|
6․ Նախնական հայտարարագրման ժամանակահատվածը (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար) |
||||
|
|
|
|
|
7. Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
||||
|
||||
8. Ներմուծման մաքսատուրքի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը
|
9. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով) |
10. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունը (համար, ամսաթիվը) |
||
|
|
|
||
11. ԱԱՀ-ի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը
|
12. ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով) |
|||
|
|
|||
13. Ակցիզային հարկի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը
|
14. Ակցիզային հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով) |
|||
|
|
|||
15. Բնապահպանական հարկի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը
|
16. Բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով) |
|||
|
|
|||
17. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
||||
|
||||
-
Քննարկվել է
18.08.2022 - 02.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3129
Տպել