ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1․ Անհրաժեշտությունը.
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր շահագործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ներկայացված բողոքներով, որոնք առնչվում են հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում Կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշմամբ ամրագրված «5 լ» ծավալով տուգաչափված տարաներին ներկայացվող պահանջների կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտներին։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր շահագործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին բողոքներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված ստուգաչափված տարաների ծավալի սահմանափակման մասով։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված է, որ չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում է չափանոթի 5 դմ3 (5 լ) անվանական տարողության կամ դրա բազմապատիկի չափով։ Ներկա փուլում տվյալ ծավալի չափանոթների ձեռքբերումը (արտադրությունը) իրատեսական չէ և դրանց բացակայությունն առաջացնում է հեղուկ վառելիքի վաճառքի խոչընդոտներ։
4․Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն Նախագծի կարգավորման նպատակը հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում առաջացած խոչընդոտների վերացումն է։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6․Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը։
7․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
17.08.2022 - 08.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2827
Տպել