Հիշել նախագիծը

«Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը – «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 15.1-ին կետի պահանջով։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջների բացակայություն:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը – Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ապահովում ամբողջական նախագծային փաստաթղթերի առկայության միջոցով:
  5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

            Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:

  • Քննարկվել է

    17.08.2022 - 06.09.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2842

Տպել

Առաջարկներ`

Լիլիա Շուշանյան

05.09.2022

32-ի ժզ ենթակետը օրենքի պարտադիր պահանջ է։ Սակայն բացի դրանից անհրաժեշտ է բոլոր նախագծերի դեպքում (մետաղական, ոչ մետաղական) պահանջել պոչանքների առաջացման տեխնոլոգիան, պոչանքների տեսակը՝ անկախ նրանից պինդ է, թե ոչ։ Միաժամանակ, նպատակահարմար է նախագծում ներառել ընդհանրապես պահանջվող ջրի քանակի, մոտակա ջրային ռեսուրսների, ջրառի նախատեսվող հնարավոր կետերի, օգտագործված ջրի հեռացման կետերի նկարագրությունը։ Միևնույն տրամաբանությամբ, նպատակահարմար կլինի ներառել պահանջվող էներգիայի ծավալի,տեղանքում դրան համահունչ էներգետիկ ռեսուրսների նկարագրությունը։

Լիլիա Շուշանյան

05.09.2022

Նախագիծը կառուցվածքով բավական ծավալուն է և ոչ դյուրընթեռնելի։ Առաջարկվում է՝ IV. ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ևV. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ գլուխների բավական շատ հանդիպող կրկնվող մասերը միավորել՝ սահմանելով ստորգետնյայի և բացի համար համապատասխան առանձնահատկությունները՝ ենթաբաժիններով։ Միաժամանակ, III. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ գլուխը շարադրված է ընդհանուր երկուսի համար, սակայն հաճախ, օրինակ 32-ի 2-րդում խոսվում է միայն բացահանքի մասին՝ ընդհանրապես չանդրադառնալով ստորգետնյա հանքավայրի վերաբերելի դրույթներին։ Բացի այդ, նախագիծը մեծամասամբ ծանրաբեռնված է ուղղակիորեն օրենսգրքից վերցված կետերով, որոնք առաջարկվում է հանել։ Առաջարկվում է նաև նախագծի կետերը խմբագրել՝ հաշվի առնելով, որ Օրենսգրքով պահանջվում է ոչ միայն թղթային, այլև պարտադիր էլեկտրոնային տարբերակով ներկայացում։ Այդ դեպքում ինչպես է օրինակ կատարվելու փորձաքննության ընթացքում հայտնաբերված սխալների ուղղումը, որը նկարագրված է 7-րդ մասում։ Նպատակահարմար է նաև սահմանել էլեկտրոնային ներկայացման տեխնիկական պահանջներ՝ սկավառակ, հիշողության սարքեր և այլն։

Լիլիա Շուշանյան

05.09.2022

46-րդ մասի առնչությամբ ծախսօգուտային վերլուծության բազմաթիվ մեթոդներ են առկա՝ ամենապարզից մինչև չափազանց բարդ՝ ներառելով բնապահպանական վնասի հաշվարկների ոչ միանշանակ մեթոդները, առանձին բաղադրիչների ներառումը կամ դրանց հաշվի չառնելը, ժամանակի ընթացքում գնաճի կամ այլ գործոններ, ուստի այս կետը գրելիս առաջարկվում է նշել հանրաճանաչ որևէ ընդունելի մեթոդաբանություն կամ սպառիչ թվարկել բոլոր այն գործոնները և հաշվարկի ձևերը, որոնք պետք է կիրառվեն, այլապես կդառնա ձևական կետ։

Տեսնել ավելին