Սուրեն Մամյան
16.08.2022
Առաջարկում եմ արտարժույթի կտրուկ տատանումներիը կարգավորող դրույթ նախատեսել նաև, օրինակ ապահովագրելու միջոցով, վերջին ամիսների բացասական փորձը
9 - Կողմ
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 37-39-րդ հոդվածները սահմանում են ակտիվների այն տեսակները՝ համապատասխան սահմանաչափերով, որոնցում կարող են ներդնել կենսաթոշակային ֆոնդերը: Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաև տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն: Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը:
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 12-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի՝ մասնակիցների ռեեստրը վարողը մի շարք դեպքերում մասնակիցներին տրամադրում է տեղեկատվություն թղթային տարբերակով, եթե տվյալ մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: Այս առումով խնդիրն այն է, որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար: Արդյունքում թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջը անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը: Ուստի, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը նպատակ ունի մասնակիցների ռեեստրը վարողին ազատել թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պարտավորությունից՝ միաժամանակ հնարավորություն տալով նվազեցնել մասնակիցների ռեեստրը վարողի ադմինիստրատիվ ծախսերը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված թույլատրելի ներդրումների սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տնտեսության ֆինանսավորմանն ուղղելուն:
Մյուս խնդիրը կապված է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին տեղեկատվության տրամադրման եղանակի հետ: Գործող կարգավորումները մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ որոշ դեպքերում սահմանում են մասնակիցներին թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու պահանջ, եթե տվյալ մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: Թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջն անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը, քանի որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար:
Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետևյալում.
Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:
Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:
8․ Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:
9․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
Քննարկվել է
16.08.2022 - 31.08.2022
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Ֆինանսական
Նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
Դիտումներ` 5436
Տպել16.08.2022
Առաջարկում եմ արտարժույթի կտրուկ տատանումներիը կարգավորող դրույթ նախատեսել նաև, օրինակ ապահովագրելու միջոցով, վերջին ամիսների բացասական փորձը