«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 283-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր փաթեթ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ 2022 թվականի N__ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցովբնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- որոշման հավելվածի 1-ին կետում, «ժամանակավոր կացարաններում» բառերից հետո ավելացնել «կամ վագոն-տնակներում» բառերը.
- որոշման հավելվածի 2-րդ կետի «ա», «գ», «դ» ենթակետերում և 1 կետում «ժամանակավոր կացարանում» բառերից հետո ավելացնել «կամ վագոն-տնակում» բառերը.
- որոշման հավելվածի 2-րդ կետի «ե» ենթակետի և 26-րդ կետի «N3 ձևին համապատասխան» բառերը փոխարինել «N 2 և 3 ձևերին համապատասխան» բառերով.
- որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր «է» ենթակետով.
«է.աջակցությունից կարող են օգտվել նաև այն անձինք, որոնք չեն հաշվառվել սույն կետի «ա» ենթակետում սահմանված ժամկետներում, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշման 4-րդ գլխի համաձայն՝ ունեն փոխանակած տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք առնվազն 3 տարի բնակվում են ժամանակավոր կացարանում կամ վագոն-տնակում։ Ծրագրից միայն կարող են օգտվել սույն կետում նշված այն անձինք, որոնց բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ առկա է մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացություն առ այն, որ փոխանակած տունը ենթակա է քանդման:»։
5) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով: Այն անձանց դեպքում, ում ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած են իրենց կողմից, սակայն չունեն առանձին խոհանոց և սանհանգույց, վկայագիրը տրամադրվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության, իսկ մարզերում ծրագրի իրականացման ժամանակ՝ համայնքային սեփականությանը հանձնելու պայմանով՝ սույն կարգի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան: Այն անձանց, որոնք բնակվում են վագոն-տնակներում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշման 4-րդ գլխի համաձայն՝ ունեն փոխանակած տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք առնվազն 3 տարի բնակվում են ժամանակավոր կացարանում կամ վագոն-տնակում, վկայագիրը տրամադրվում է վագոն-տնակները և փոխանակած տները՝ քանդելու և տարածքն ազատելու պայմանով։
Ընտանիքի որևէ անդամի՝ ծրագրին մասնակցելուց հրաժարվելը կամ սույն ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ծրագրից դուրս մնալը ընտանիքին չի ազատում ժամանակավոր կացարանում իրենց զբաղեցրած սենյակների հանձնման կամ ազատման պարտավորությունից, իսկ վագոն-տնակներում բնակվող անձանց կամ այն այնձանց, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշման 4-րդ գլխի համաձայն՝ ունեն փոխանակած տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք առնվազն 3 տարի բնակվում են ժամանակավոր կացարանում կամ վագոն-տնակում՝ վագոն-տնակները և փոխանակած տները քանդելու և տարածքն ազատելու պարտականությունից:»:
- որոշման հավելվածի 27-րդ կետի «ժամանակավոր բնակության վայրի» բարերից հետո հանել «(ժամանակավոր կացարանի)» բառերը։
- որոշման հավելվածի 38-րդ կետի «բ» ենթակետի «իսկ մարզերում՝» բառերից հետո ավելացնել «համապատասխան համայնքին նվիրելու դիմումը» բառերը։
- որոշման հավելվածի 38-րդ կետը լրացնել նոր «գ» ենթակետով.
«գ. վագոն-տնակների և փոխանակած խարխուլ ու քանդված տների դեպքում՝ դրանք քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք ներկայացնելուց հետո: Վագոն-տնակները կամ փոխանակած խարխուլ ու քանդված տները ենթակա են քանդման վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա, բայց ոչ ուշ, քան սույն որոշման 18-րդ կետում նշված ժամկետում՝ աջակցություն ստացող անձանց կամ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից։»։
9) որոշման հավելվածի 38.1 կետի «վկայագիր ստացած անձի կողմից կացարանը» բառերից հետո ավելացնել «համապատասխան համայնքին» բառերը։
10) որոշման հավելվածի 38.1 կետի «նվիրատվության պայմանագրի» բառերից հետո ավելացնել «, իսկ վագոն-տնակների և փոխանակած խարխուլ ու քանդված տների դեպքում՝ քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի պատճենները» բառերը։
11) որոշման հավելվածի 39-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Վկայագիր ստացած անձը Պետական գույքի կառավարման կոմիտե դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետությանը, իսկ մարզերում՝ իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը համայնքին նվիրելու վերաբերյալ։»։
12) որոշման N 3 ձևում «2021» թիվը փոխարինել «2022» թվով։
13) որոշման N 4 ձևով հաստատված պայմանագրի 1.1. կետի «շահառուին» բառից հետո ավելացնել հետևյալ բառերը « (ընտանիքի անդամների թիվ՝ _________անձ)»։
14) որոշման N 4 ձևով հաստատված պայմանագրի 2.3.5. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3.5. Առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահառուին տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ավարտը, ազատել զբաղեցված ժամանակավոր կացարանը։ Ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած լինելու դեպքում նույն ժամկետներում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության, իսկ մարզերում՝ համայնքային սեփականությանը հանձնել՝ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։ Իսկ վագոն-տնակների կամ փոխանակած խարխուլ ու քանդված տների դեպքում՝ քանդել դրանք և ազատել տարածքը կամ տալ համաձայնություն, որ դրանք քանդվեն համայնքի ղեկավարի կողմից։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ 2022 թվականի N__ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 283-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներն ուղղել միգրացիոն ծառայության կողմից 2021-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, բնակարանային խնդրի լուծմանը։ Սույն կետով նախատեսված ծրագրի իրականացման համար վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված 1 քառ. մետրի համար գներով: Եթե տվյալ համայնքում քաղաքային բնակավայր առկա չէ, աջակցության չափը որոշվում է տվյալ մարզի համար Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված այլ քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների միջինացված արժեքով։ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով.»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» «______» 2022 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1662-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման 3-րդ կետում «հանձնարարականներ» բառից հետո ավելացնել «մարզային» բառերը.
- Որոշման 3-րդ կետի «Երևան քաղաքի վարչական շրջանների» բառերը փոխարինել «մարզերի» բառով․
- Որոշման 5-րդ կետում «2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2023 թվականի փետրվարի 13-ի դրությամբ» բառերով և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառմանը» բառերով.
- Որոշման 5-րդ կետը լրացնել 5.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ».
«Սահմանել, որ սույն Որոշման 5-րդ կետով նոտարների դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2023 թվականի փետրվարի 13-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները Միգրացիոն ծառայությանը վերադարձվելուց հետո հնգօրյա ժամկետում ծառայությունը մարզերի նոտարների անվամբ բացված դեպոզիտային հաշիվներին փոխանցում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշմամբ, 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց ՀՀ մարզերում մշտական օթևանով ապահպովելու համար անհրաժեշտ հաշվարկված ֆինանսական միջոցների չափից Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից մարզերի նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցված գումարի տարբերությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.08.2022 - 31.08.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3004
Տպել