Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի
նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար լրավճար սահմանելու, լրավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու և, դրանով իսկ, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության և հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարևորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան: Միաժամանակ, այդ մոտիվացիան անմիջական ազդեցություն ունի թե զինծառայության արդյունավետ իրականացման, և թե քաղաքացիներին զինծառայությանը ներգրավման շրջանակներում առավել որակյալ ընտրություն կատարելու հնարավորության վրա: Խնդիրն առավել արդիական է զինվորական ծառայություն անցնելու այնպիսի պայմանների շրջանակներում, որոնք կապված են մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների կատարման հետ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար սահմանել լրավճար, որի հաշվարկման հիմք է հանդիսանալու այդ զինծառայողների ատեստավորումը: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն ատեստավորման արդյունքներով լրավճարների հաշվարկման կարգը և չափերը: Ընդ որում, ատեստավորման արդյունքները սահմանվելու են այնպես, որ դրանք վերաբերեն բացառապես լրավճար ստանալու իրավունքին կամ այդ իրավունքից չօգտվելուն և ազդեցություն չեն ունենալու զբաղեցրած պաշտոնին զինծառայողի համապատասխանության վրա: Ատեստավորումն իրականացվելու է կամավոր հիմունքներով, բացառությամբ մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների, որոնց համար սահմանվելու է պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քանի 4-րդ ամիսը լրանալու օրը ատեստավորման պայման, ընդ որում, ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում լրավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից: Ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք չբերած սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները կարողանալու են կրկին դիմել ատեստավորում անցնելու համար ոչ շուտ, քան 3 ամիս հետո, որի դեպքում լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու պարագայում լրավճարը հաշվարկվելու է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով լրավճարի հաշվարկում, իսկ ատեստավորման և լրավճարի հաշվարկման կարգերն ու լրավճարների չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը և դրա հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լրավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի ընդհանուր չափը ԶՈՒ համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին երրորդ տարվա ավարտին ամբողջությամբ ատեստավորելու և լրավճար վճարելու դեպքում կարող է կազմել մոտ 35 մլրդ դրամ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:

  • Քննարկվել է

    15.08.2022 - 31.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4318

Տպել

Առաջարկներ`

Ռոման Հակոբյան

16.08.2022

Շաաաատ լավ նախագիծ է։ Հիանալի գաղափար։ Մալադեց հեղինակներին։ Ասեմ, որ ավելի լավն է քան <<կոչումների հավելավճարների>> որոշման նախագիծն։ Պարզապես չեմ կարողանում հասկանալ թե սպաներն այնքան շատ գումար ինչպես պիտի ծախսեն, չէ որ բազմաթիվ արտոնություններ ունեն (ռադիոյի բաժանորդագրությունն անվճար, աղբահանությունն կես գին, գույքահարկի արտոնություն, անվճար հանգիստ հանգստյան տներում, համազգեստն տալիս են, սնունդն տալիս են, բնակարանով ապահովված են) ։ Այդ ամենից հետո էլ գումարն ում է պետք։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը, վճարման վերաբերվող մասն ստորագրումից 90 օր անց։ Հաշվի առնելով սպաների վերաբերվող նախագծերի նախկին պատմություններն, մի երկու անգամ տարբեր պատճառներով կմերժվի, ետ կուղարկվի վերամշակման, Լալա, լոլո, 2035 թվականի մոտ ժամանակներում կընդունվի։ Եվ այս ամենով հանդերձ ողջունում եմ նախագիծն իր հեղինակներով հանդերձ, քանզի վստահ եք որ սպաներն անսասան են տանում զինվորական ծառայության դժվարություններն

Տեսնել ավելին