Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սյունիքի և Արմավիրի մարզերում կառուցվող անշարժ հենակետերում իրականացվելիք վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացման համար նախատեսվում է ապահովել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց՝ 24-ժամյա ռեժիմով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում իրավախախտումները  մեծամասամբ կատարվում են ոչ աշխատանքային, մասնավորապես՝ երեկոյան և գիշերային ժամերին: Այսպիսով, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատողների կողմից 24-ժամյա ռեժիմով գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ՝ առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում ներառելով՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝  տրանսպորտի բնագավառում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովմանն ուղղված գործառույթներ իրականացնող աշխատողների աշխատանքները:

 

  • Քննարկվել է

    12.08.2022 - 28.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3256

Տպել