«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ կառավարության 30.04.2004թ. N 1782-Ն որոշման պահանջների ՀՀ բնապահպանության նախարարությունը ամփոփում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողհատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին տեղեկատվությունը և իրականացնում տեղեկատվական բազաների թարմացման և համալրման աշխատանքներ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է մարզպետարաններ և Երևանի քաղաքպետարան՝ մարզի (քաղաքի) տարածքում օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվությունը անհրաժեշտ ձևաչափով տրամադրելու վերաբերյալ՝ /հանքային իրավունք կրող սուբյեկտի անվանումը, համայնքը, հանքավայրի անվանումը, վարձակալված հողամասի մակերեսը /հա/, տրամադրված հողամասի շրջադարձային կոորդինատները՝ Arm WGS-84 համակարգով, հողի նպատակային նշանակությունը, հողատեսքը/: Սակայն ներկայացված տեղեկատվությունները ամբողջական և համադրելի չեն:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 30 սեպտեմբերի 2004 թվականի «ՀՀ ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հստակեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն տրամադրվող մարզի (քաղաքի) տարածքում օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին, ինչպես նաև տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության անհրաժեշտ ձևաչափերը՝ ավելացնելով նաև լեռնահատկացման մակերեսի, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատների՝ Arm WGS-84 համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման ապահովմանը:
Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողհատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամբողջական և լիարժեք տեղեկատվություն ստանալու գործընթացը՝ տեղեկատվական բազաների թարմացման և համալրման աշխատանքների իրականացումն ապահովելու, ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում թերությունները բացառելու, օրինախախտումները կանխարգելելու նպատակով
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում որոշումների ընդունման արդյունավետության բարձրացմանը, օրինախախտումների կանխարգելմանը, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործմանը:
Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
11.10.2017 - 27.10.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9084
Տպել