Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

N        - Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ        

 

 Ղեկավարվելով Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝

  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելված N 1-ի։
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելված N 2-ի։
  3. Հանձնարարել.
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել նավթամթերքի բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերի իրականացումը, ներառյալ կապարակնիքի ձեռքբերումը` օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել նավթամթերքի բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկման համար սույն որոշման N 2 հավելվածով սահմանած տեղանքներում անհրաժեշտ (բավարար) նավթամթերքի առկայությունը և սահմանված ժամանակահատվածում ընտրված տարողությունների անձեռնմխելիությունը։
  • Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման մարմինների ղեկավարներին, սույն որոշման հավելված N 1-ում ընդգրկված հանձնաժողովի անդամ հանդիսացող պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել հանձնաժողովում ընդգրկված անդամների գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամանակացույցի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմանը համապատասխան։
  1. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր փուլի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարած աշխատանքերի և արդյունքների վերաբերյալ։

 

 

 Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N      -Ա որոշման

  

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի

հ/հ

Կառույցի անվանումը, զբաղեցրած պաշտոնը

Անուն ազգանունը

1.  

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության               

Որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ

Ժաննա Զաքարյան,

միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ

2.     

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության               

Ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման բաժնի գլխավոր մասնագետ

Գայանե Մարգարյան

 (հիմնական թեկնածու)

 

3.     

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության

Տեխնիկական կանոնակարգման բաժնի պետի պաշտոնակատար

Նաիրա Վարդանյան

(փոխարինող թեկնածու) 

4.     

ՀՀ Պաշտպանության նախարարության

ԶՈՒ ԹՎ ՀՎ և Վ ծառայության պլանավորման

և ապահովման բաժնի պետ, գնդապետ

                                                  

Բորիս Գազարյան

(հիմնական թեկնածու,

համաձայնությամբ)

 

5.     

ՀՀ Պաշտպանության նախարարության

ԶՈՒ ԹՎ ՀՎ և Վ ծառայության պահեստների,

խողովակաշարերի և տեխնիկական միջոցների պլանավորման, ապահովման և շահագործման

բաժնի պետ, գնդապետ

Ոսկան Պոչինսկի 

(փոխարինող թեկնածու,

համաձայնությամբ)

 

6.     

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության

ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի

տեխնիկական անվտանգության փորձաքննության վարչության վառելիքի, լեռնահանքային, քիմիական օբյեկտների և սարքավորումների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ

Կարեն Խաչատրյան

 (համաձայնությամբ)

 

7.  

ՀՀ ԱԻՆ՝ Տեխնիկական անվտանգության

փորձագիտական լաբորատորիայի բաժնի պետ      

Մարտին Ասլանյան

(համաձայնությամբ)

8.     

ՀՀ ԳԱԱ՝ Օրգանական և դեղագործական քիմիայի

գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի

գիտական գծով տեղակալ, ք.գ.թ. գիտաշխատող

Ռոբերտ Հակոբյան

 (հիմնական թեկնածու, համաձայնությամբ)

9.     

ՀՀ ԳԱԱ՝ Մ. Մանվելյանի անվան

ընդհանուր և անօրգանական քիմիայի

ինստիտուտի գիտաշխատող

Վահան Թորոյան

(փոխարինող թեկնածու, համաձայնությամբ)

10.   

ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո

ՊՈԱԿ-ի գիտության գծով տեղակալ             

Պատվական Ոսկանյան

(համաձայնությամբ)

11.    

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության գլխավոր չափագետ՝     

Կամո Մովսիսյան 

(համաձայնությամբ)

12.   

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչ                   

Արամայիս Հարությունյան

 (համաձայնությամբ)

13.   

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի մասնագետ                                               

Նարեկ Դանիելյան (համաձայնությամբ)

14.   

ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ

ՍՊԸ փոխնախագահ                                   

Արա Հովհաննիսյան (հիմնական թեկնածու, համաձայնությամբ)

15.   

ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ

ՍՊԸ գլխավոր հաշվապահ                                    

Հրաչյա Մկրտչյան            (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ)

16.   

Մաքս օիլ

ՍՊԸ նավթաբազայի ղեկավար           

Արմեն Մարտինյան

(հիմնական թեկնածու, համաձայնությամբ

17.   

Մաքս օիլ

ՍՊԸ տնօրենի օգնական                              

Վրեժ Խաչատրյան (փոխարինող թեկնածու, համաձայնությամբ)

18.   

Տիտան օիլ ՍՊԸ,

 բենզալցակայանի պատասխանատու

Հովհաննես Մարգարյան

(հիմնական թեկնածու, համաձայնությամբ)

19.   

Տիտան օիլ ՍՊԸ,

բենզալցակայանի պատասխանատու

Վահե Եղիազարյան

(փոխարինող թեկնածու, համաձայնությամբ)

20.  

 Ֆլեշ օիլ ՍՊԸ    

Ստեփան Սիմոնյան

(հիմնական թեկնածու, համաձայնությամբ)

21.   

Ֆլեշ օիլ ՍՊԸ

Վարդան Փարսադանյան

(փոխարինող թեկնածու, համաձայնությամբ)

 

                                   Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N     - Ա որոշման

 

 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման

Հ/Հ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1.      

Տարողությունների վերջնական ընտրության և նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով այցելություն Աբովյան, Հարթագյուղ, Գորիս, Ստեփանակերտ, Դիլիջան, Գավառ տեղանքներում գտնվող զորամասեր և տեղում տարողությունների կապարակնքում։

ՀՀ-ում նավթամթերքի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը սահմանելու համար միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)

2022 թ.  հոկտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը

2.     

Տարողությունների կապարակնիքի բացում, չափումներ։

Հանձնաժողով

Նոյեմբերի 3

3.     

Չափումների առաջին փուլի մեկնարկ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում չափումների իրականացում։

Հանձնաժողով

Նոյեմբերի 3-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը

4.     

Չափումների երկրորդ փուլ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում չափումների իրականացում։

Հանձնաժողով

2023 թ . մայիսի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը

5.     

Կատարված չափումների արդյունքների ամփոփում, մշակում և նոր ցուցանիշներով սահմանված ՀՀ կառավարության որոշման նախագծի շրջանառում։

Հանձնաժողով,

ՀՀ Էկոնոմիկայի

նախարարություն

2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում

  • Քննարկվել է

    12.08.2022 - 31.08.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2801

Տպել