ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ սահմանված Միքայել խաչատուրի Մարգարյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Միքայել Խաչատուրի Մարգարյանը ընդունվել է Գրենոբլի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչը, նրան տրվել է տարկետում:
Համալսարան (Գրենոբլ) ժամանելիս հափշտակել են Մ. Մարգարյանի անձնական փաստաթղթերը (անձնագիր, վիզա, բանկային քարտեր): Չունենալով անձնական փաստաթղթեր իր ուսում սկսել է 2021 թվականի սեպտեմբերին՝ 2020 թվականի փոխորեն, որն էլ պետք է ավարտվի 2023 թվականի դեկտեմբերին` 2022 թվականի փոխարեն: Նշված փոփոխության նպատակն է ապահովել քաղաքացու կրթության իրավունքը՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմաման 10-րդ կետի, ըստ որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Մ. Մարգարյանին ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
11.08.2022 - 28.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3216
Տպել