Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի 291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«_____» _____________ 2022 թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի 291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի2 -րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» թիվ 291-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) Որոշման նախաբանում և հավելվածի 1-ին կետում «5-րդ» բառից առաջ լրացնել «4-րդ հոդվածի2-րդ մասի,»բառերը.

2) Որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և հավելվածի 1-ին կետում «անվտանգության» բառից առաջ լրացնել «տեխնիկական» բառը.

3) Որոշման Հավելվածում՝

ա. 22-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատանքի պետական տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով.

բ.23-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային առավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով.

գ. 180-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության» բառերով.

դ. 22-րդ կետի 4-րդ պարբերությունում, 23-րդ կետում, 36-րդ կետում, 248-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.08.2022 - 21.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3721

Տպել