Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության արդյունքում մաքսային տարանցման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման դեպքերը, որի համաձայն` ժամանման մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին, ինչպես նաև մի ներքին մաքսային մարմնից մյուս ներքին մաքսային մարմին օտարերկրյա ապրանքների տարանցման առանձնահատկությունները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, ինչի նպատակով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ կառավարությանը վերապահվել է նշված առանձնահատկությունների սահմանման իրավասություն: Նշված նախագծի մշակումը նախատեսված է նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 439-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է մաքսային տարանցման ընթացակարգերի շարունակական պարզեցմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը. նախագծի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունների սահմանումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման ընթացակարգերի հստակեցում:
-
Քննարկվել է
16.02.2017 - 20.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9926
Տպել