Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշմամբ նախատեսվել է այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Որոշմամն հավելվածում ներառված բնակարանները նվիրաբերել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց։
Նվիրաբերության գործընթացը կազմակերպելու ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդրահարույց դեպքեր, որի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել որոշման հավելվածում նշված անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու՝ Որոշմամբ սահմանված ժամկետը։
-
Քննարկվել է
28.07.2022 - 12.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3255
Տպել