Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

 

 Իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին»                ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 26.8-րդ կետի պահանջից։

Միջոցառման նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության բարձրացումն է և հաստատության զարգացման նպատակով կազմված ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ամրագրումը:  Այն  թույլ կտա բարձրացնելու զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայումս հաճախ կրում է զուտ ձևական բնույթի պահանջ, ինչպես նաև հավասարակշռություն կմտցնի պետական լիազորված մարմնի կողմից տնօրենի նշանակման գործառույթում՝ իբրև վերահսկող մարմնի:

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

 

     Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները մշակում են զարգացման ծրագրեր, որոնք հաճախ չեն պարունակում կամ ամբողջությամբ չեն ներկայացնում դպրոցի զարգացման այնպիսի դրույթներ, որոնք կարևոր են ուսումնական հաստատության զարգացման, գործընթացների կառավարման և ղեկավարման համար։ Երբեմն թեկնածուները օգտվում են ուրիշ ուսումնական հաստատության համար ստեղծված զարգացման ծրագրից, որովհետև հստակ չեն պատկերացնում զարգացման ծրագրի կառուցվածքը։ Հստակեցված չէ, թե հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից զարգացման ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը ինչ ժամկետներում է իրականացվում և ինչպիսի  կատարողական ցուցանիշներ ու պահանջներ են անհրաժեշտ զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության համար:

  

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

 

Խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նկարագրել ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները:

Սույն իրավական ակտի նախագծով ներկայացվում է հաստատության ռազմավարական փաստաթուղթ հանդիսացող զարգացման ծրագրի կազմման համար անհրաժեշտ բաղադրիչները, մշակման պարտադիր քայլերը, մեթոդական ցուցումները, զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է հստակեցնել հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի կողմից ներկայացվող զարգացման ծրագրի առանձնահատկություններն ու պահանջները՝ զարգացման ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը առարկայական և դյուրին դարձնելով։  

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

    

Ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները հստակ կպատկերացնեն ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները ևվ կկարողանան մշակել դպրոցի զարգացման ծրագիրը՝ հաշվի առնելով տվյալ ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություն և վերլուծություն ուսումնական հաստատության իրական վիճակը, մարտահրավերները և խնդիրները գնահատելու համար՝ մշակելով արդյունավետ զարգացման ծրագիր:

Հանրակրթական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից զարգացման ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի հստակ ամրագրված ժամկետներում՝ զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների հիման վրա:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի  ծախսերի ավելացում չի նախատեսում:

  • Քննարկվել է

    22.07.2022 - 06.08.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

06.08.2022 22:10

..

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5268

Տպել

Առաջարկներ`

Սյուզաննա Մանուկյան

31.07.2022

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափում առաջարկում եմ նաև սահմանել որոշակի միավորային կամ տոկոսային սանդղակ ,հաստատության զարգացման ծրագրի կատարողականի վերաբերյալ,որը կօգնի գնահատել կատարված աշխատանքը,համապատասխանաբար` բավարար,լավ և գերազանց: Շնորհակալություն:

Տեսնել ավելին