<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ >> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--------- ---------------- 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի <<Պետական գույքն օտարելու մասին>> N1675-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի <<ա.>> պարբերության <<Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին>> բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1675-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի <<բ.>> պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
<<Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բաժնետոմսերի կառավարման լիազորությունների վերապահման գործընթացը.>>:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
15.07.2022 - 30.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3374
Տպել