Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

                                              Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի

Անհրաժեշտությունը

   Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ սպասարկող ավտոմեքենայի  պահանջից ելնելով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության գործառույթներից է պատմության և մշակույթի հուշարձաններ անընդհատ այցելելը՝ մշտադիտարկում, վերականգնողական աշխատանքների ընթացքի վերահսկողություն, ինչպես նաև բնակավայրերից դուրս հողերի կատեգորիաների փոփոխության մասին եզրակացություններ տրամադրելու, ապօրինի աշխատանքները կանխելու, գանձագողության դեպքերին արագ արձագանքելու և մի շարք այլ աշխատանքներ կատարելու համար։ Նշյալ աշխատանքները լիարժեք կազմակերպելու և իրականացնելու համար ՊՄՀՊ վարչության աշխատակիցները շատ հաճախ օգտագործում են իրենց անձնական մեքենաները, ինչը հաճախ, ճանապարհների անհասանելիության կամ վթարային վիճակում գտնվելու պատճառով, վնաս է պատճառում անձնական գույքին, իսկ որոշ դժվարամատչելի հուշարձաններ ուղղակի հնարավոր չէ հասնել սեդան տեսակի մեքենաներով։

          Ներկայումս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությամբ իրականացվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման կամ տարածքի բարեկարգման 6 և նախագծանախաշվային փաստաթղթերի կազմման 7 փաթեթների ընթացիկ աշխատանքներ, որոնք տարբեր մարզերում են՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Կոտայք և այլն։ Առաջիկայում նախատեսվում է նաև աշխատանքների իրականացում այլ հուշարձանների տարածքներում։ Միաժամանակ, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնվում են մի շարք հուշարձաններ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և այլ մարզերում։ Հաշվի առնելով նշյալ աշխատանքների մեծ ծավալը և դրանց մշտական վերահսկողության անհրաժեշտությունը՝ անհետաձգելի և հրատապ է առնվազն մեկ միավոր տրանսպորտային միջոցի՝ ամենագնաց (օրինակ՝ UAZ PATRIOT Pickup կամ նմանատիպ այլ որևէ մեքենա)՝ նախարարության գործառույթները հավուր պատշաճի իրականացնելու նպատակով։  

Կարգավորման նպատակը

Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվի նախարարության բնականոն գործընթացը՝ սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը սահմանելով 6:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից :

      Հայաստանի Հանրապետության  կառավարության «Հայաստանի  Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  այլ  իրավական  ակտերում  փոփոխություններ և լրացումներ կատարելու  անհրաժեշտություն կամ  բացակայություն չկա:

       Հայաստանի Հանրապետության  կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

  • Քննարկվել է

    13.07.2022 - 01.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3483

Տպել