«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 65-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«65) կոնսիլիում` նույն կամ տարբեր մասնագիտությամբ բժիշկների խորհրդակցություն, որն իրականացվում է պացիենտի առողջական վիճակը գնահատելու, ախտորոշումը հաստատելու և բժշկական օգնության և սպասարկման մարտավարությունը որոշելու նպատակով: Բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին ենթակետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով և լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառուցվածքի օրինակելի ձևերը հաստատում է լիազոր մարմինը.».
2) լրացնել նոր 8-րդ և 9-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ.
«8. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայությունններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը:
- Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.
«4. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արձանագրմանը ներկայացվող նվազագույն պահանջները հաստատում է լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) Կառավարության սահմանած կարգով հաղորդում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, եթե բժշկական հաստատություն տեղափոխված կամ դիմած պացիենտն անգիտակից է կամ ունի գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների վնասվածք(ներ) կամ այրվածք(ներ) կամ ցրտահարություն կամ կտրած, կտրած-ծակած, ծակած վերքեր կամ հրազենային վնասվածք կամ պայթունային վնասվածք կամ պոլիտրավմա կամ ոսկրի(երի) կոտրվածքներ կամ թունավորում (կամ թունավորման կասկած), կամ պարզված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը և կյանքին պատճառված վնասը կարող է պայմանավորված լինել բռնի կամ հակաօրինական գործողությունների կամ ինքնավնասման կասկածի կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժշկական հաստատություն է տեղափոխվել դիակ.».
2) լրացնել 13.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«13.1) լիազոր մարմնի կողմից մոր և մանկան մահացության, մեռելածնության դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածներով և 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
-
Քննարկվել է
12.07.2022 - 27.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3862
Տպել