Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-Ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՎՈՒՄ        ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագիծը մշակվել է գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերի կարգավորման անհրաժեշտությունից ելնելով՝ հաշվի առնելով նաև պատվիրատուներից ստացված առաջարկները:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 Գործող կարգավորումների համաձայն երկու փուլով մրցույթի կազմակերպման դեպքում ընտրված մասնակցին որոշելու համար գործում է 70/30 գին-որակ հարաբերակցությունը: Գործնական կիրառման ընթացքում պատվիրատուներից ստացվել են առաջարկներ նշված հարաբերակցությունը փոփոխելու հնարավորություն ստեղծելու և ընթացակարգի կազմակերպման ժամկետները կրճատելու վերաբերյալ: Նախագծով նախատեսվում է սահմանել, որ այդ հարաբերակցությունը կսահմանվի պատվիրատուների կողմից՝ 2-րդ փուլի հրավերով, ինչպես նաև նախատեսվում է կրճատել գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ առաջին փուլի հայտերի ներկայացման և հայտերի գնահատման ժամկետները:

 Նախագծով նախատեսվում է կատարել նաև հետևյալ հիմնական փոփոխությունները.

-   էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ,

-       եթե վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում մեկ հարյուր հազար դրամը, ապա գնումը կարող է կատարվել մեկ անձից՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով,

-       մասնակցի՝ հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման,

-   գնումը հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպված լինելու դեպքում հանվում է մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ վարելու պարտադիր պայմանը,

-   ուժը կորցրած են ճանաչվում քննարկվող կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի պարբերությունները և գնումների պլանում գնման մրցակցային ձևը մեկ անձից գնման ձևով փոխելու իրավասությունը վերապահվում է պատվիրատուներին:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

 Կարգավորել գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել գործնական կիրառման ընթացքում առաջացող խնդիրների լուծման հնարավորություն:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել գործնական կիրառման ընթացքում առաջացած խնդիրների կարգավորումը:

7․

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

8․

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.07.2022 - 21.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4166

Տպել