ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկմամբ ապահովմամբ և մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի N 23.20/[388022]-17 արձանագրության 5-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:
- Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում առկա են բազմաթիվ համայնքներ, որոնց տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմինների, միջմարզային երթուղիների դեպքում` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից, իսկ ներմարզային երթուղիների դեպքում` մարզպետարանների կողմից բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով:
Միջմարզյաին և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը տարբեր կառավարման մարմինների կողմից հնարավորություն չի ընձեռում ձևավորելու փոխհամաձայնեցված միասնական երթուղային ցանց:
Համայնքների խոշորացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հնարավոր չէ ձևավորել ներհամայնքային երթուղիներ, քանի որ գործող օրենսդրությամբ <<ներհամայնքային փոխադրում>> հասկացություն սահմանված չէ, ինչպես նաև չկան ներհամայնքային փոխադրման կազմակերպման մեխանիզմները:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:
Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:
Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:
Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և օրենսդրական կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները:
Հաշվի առնելով, որ միասնական երթուղային ցանցի ձևավորումը նպատակահարմար է վերապահել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, ուստի միջմարզային երթուղային ցանցի հետ միաժամանակ ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպմումը նույնպես պետք է իրականացնի լիազոր մարմինը` համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի հետ, մրցութային հանձնաժողովում ներգրավելով տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:
2.Կարգավորման առարկան
-Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը վերապահվել է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, որի արդյունքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը առավել փոխհամաձայնեցված և վերահսկելի կդառնան:
-Հաշվի առնելով համայնքների խոշորացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մարմինների մասին>> ՀՀ օրենքի պահանջները, <<ներքաղաքային փոխադրումներ>> հասկացությունը փոխարինվել է <<ներհամայնքային փոխադրումներ>> հասկացությամբ:
-Նախատեսվել է երթուղային ցանցերի համաձայնեցման կարգի վերաբերյալ դրույթ:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկմամբ ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման մեջ:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը. ՀՀ օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:
- Այլ տեղեկություններ. Այլ տեղեկություններ չկան:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին
- Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը. Օրենքների նախագծերը տեղադրվել են համացանցում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության www.mtcit.am կայքում և e-draft.am կայքում:
- Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին. Նախագծերի մշակման փուլում ոլորտում տնտեսվարող կազմակերպությունների հետ իրականացվել են քննարկումներ:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
n +1 |
n +2 |
n +3 |
|||
Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի |
Փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
|
|
|
|
|
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
|
|
|
|
|
2.1. պետական բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
|
|
|
|
|
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկ-ների մանրամասն ներկայացում (անհրա-ժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեի մուտքերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
-
Քննարկվել է
08.10.2017 - 24.10.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8335
Տպել