Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ստորև նշված խնդիրների լուծմամբ:
Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ ՔՕ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքում իրավական որոշակիության ապահովման կարևորագույն նպատակը, քանի որ քրեաիրավական նորմերը պետք է լինեն խիստ որոշակի և բացառեն տարաբնույթ մեկնաբանություններ:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՔՕ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի մի շարք հոդվածներում նախատեսված արարքները, որոնք կատարվել են զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, խմբագրել:
Խմբագրելով ամբողջ Օրենսգրքի թվով 26 հանցակազմերով նախատեսված արարքների կատարումը «զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ» եզրույթները կշարադրվեն նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
Արարքը, որը կատարվել է (...)
(…) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (…):
Հարկ է նկատել, որ գործող օրենսդրությամբ, այն է՝ ՀՀ 2003 թվականի քրեական օրենսգրքով մի շարք հոդվածներում առկա արարքի կատարման միջոց ձևակերպված է «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (…)» արտահայտությունը:
Ինչպես երևում է, նոր և գործող քրեական օրենսգրքերը ծանրացնող հանգամանքներում կատարված հանցակազմերի մի շարք հոդվածներում քննարկվող հատկանիշը նկարագրելիս օգտագործում են տարբեր ձևակերպումներ.
- մեկը՝ «որպես զենք օգտագործվող առարկաների գործադրում» (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 131-րդ, 133-րդ, 175-րդ, 258-րդ և այլ հոդվածներ),
- իսկ մյուսը՝ «մարմնական վնասվածքներ պատճառելու համար նախատեսված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրում» (ՀՀ նոր քրեական օրենսգրքի 166-րդ, 191-րդ, 297-րդ, 318-րդ և այլ հոդված):
Ինչպես նկատում ենք նշված ձևակերպումների միջև առկա է ոչ միայն խմբագրական (ոչ նորմատիվային), այլև նորմատիվային տարբերություն.
ՀՀ նոր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների տեքստում ներառվել է մարմնական վնասվածքներ պատճառելու (կենդանի նշանակետ խոցելու) համար օգտագործվող առարկայի կամ միջոցի այն հատկանիշը, որ դա պետք է հատուկ հարմարեցված կամ նախապես պատրաստված լինի մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Ինչ վերաբերում է գործող՝ 2003 թվականի քրեական օրենսգրքին, ապա արարքները որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ հանցակազմերով որակելու համար անհրաժեշտ չի համարել օրենսդիրը, որ այդ առարկաները հատուկ հարմարեցված լինեն:
Քննարկվող իրավանորմերի դիսպոզիցիայի կառուցվածքից որպես զենք օգտագործվող առարկաների՝ հատուկ հարմարեցված կամ նախապես պատրաստված լինելու հատկանիշի դուրս բերումը պետք է գնահատել որպես խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրի մոտեցման ակնհայտ փոփոխություն՝ պայմանավորված դեպքի վայրում վերցված առարկաները որպես զենք օգտագործելու հետ զուգորդված հանրային վտանգավորության վերագնահատմամբ:
Այսպիսով, Նախագծի մշակման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ Օրենսգրքի մի շարք հոդվածներով կատարված արարքների արդյունքում խաթարվող հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաև տուժողին հասցվող վնասի աստիճանը էապես պայմանավորված չպետք է լինի այն հանգամանքով, թե հանցագործության գործիքը՝ որպես զենք օգտագործվող առարկան, հատուկ հարմարեցված կամ նախապես պատրաստված հարմարեցված է, թե ոչ, և այն հանցավորի կողմից բերվել է, թե վերցվել է դեպքի վայրից:
Հետևապես, իրավական որոշակիությունն ապահովելու և իրավակիրառ գործունեության ընթացքում բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկվում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի ստորև նշված հոդվածներում նախատեսված արարքները ծանրացնող հանգամանքները, որոնք վերաբերելի են քննարկվող դեպքին խմբագրել:
Հոդված 166. |
Առողջությանը ծանր վնաս պատճառելը |
Հոդված 167. |
Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը |
Հոդված 191. |
Մարդուն առևանգելը |
Հոդված 192. |
Ազատությունից ապօրինի զրկելը |
Հոդված 194. |
Հոգեկան ներգործությունը |
Հոդված 198. |
Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները |
Հոդված 252. |
Ավազակությունը |
Հոդված 297. |
Խուլիգանությունը |
Հոդված 315. |
Պատանդ վերցնելը կամ պահելը |
Հոդված 316. |
Օդանավեր, նավեր կամ երկաթուղային շարժակազմեր զավթելը, պահելը կամ փախցնելը |
|
|
Հոդված 318. |
Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը |
Հոդված 319. |
Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը |
Հոդված 452. |
Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը |
Հոդված 454. |
Պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը |
Հոդված 468. |
Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը |
Հոդված 475. |
Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը |
Հոդված 486. |
Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը |
Հոդված 490. |
Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը |
Հոդված 492. |
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը |
Հոդված 493. |
Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ սպառնալիքը կամ նրա մասին տեղեկություն հրապարակելը կամ նրա գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը |
Հոդված 495. |
Դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը |
Հոդված 506. |
Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը |
Հոդված 518. |
Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ նրա պարտականությունների իրականացումը խոչընդոտելը |
Հոդված 519. |
Հրամանատարի (պետի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը |
|
|
Հոդված 520. |
Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը |
Հոդված 521. |
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում |
Իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը կատարելով արարք, հանցագործության վայրից վերցնում է խողովակ, շիշ, քար և այլ առարկա ու դիտավորությամբ վնասում տուժողին, որոնք էապես մեծացնում են անձի արարքի հանրային վտանգավորությունը և որպես կանոն դրանք իրենց վտանգավորության աստիճանով չեն զիջում նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկային կամ միջոցին:
Նոր Օրենսգրքով առկա ձևակերպման պայմաններում, նման իրերի կիրառումը դեպքի վայրից վերցնելիս չեն կարող որակվել որպես արարքը ծանրացնող հանգամանքում կատարված, այն դեպքում, որ դրանք էապես մեծացնում են արարքի հանրային վտանգավորությունը:
-
Քննարկվել է
27.06.2022 - 12.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3800
Տպել