«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ _________2022 թվականի թիվ ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 171-ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված թիվ 1 հավելվածում՝
1)
2402 |
Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով` սիգարներ` սիգարելլաներ սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) |
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.
2404 11 000 9 |
Ծխախոտային տաքացվող գլանակներ |
250 գրամ ծխախոտ |
2404 12 000 0 |
Հեղուկ քարթրիջներ, այդ թվում 1 անգամյա օգտագործման էլ. սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության |
10 միլիլիտր |
2404 19 000 |
Հեղուկ քարթրիջներ, այդ թվում 1 անգամյա օգտագործման էլ. սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության |
10 միլիլիտր |
2)
8535 |
Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման համար կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալուն ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ և այլ միակցիչներ, միակցման տուփեր) |
0 |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
8543 40 000 0 |
էլեկտրոնային սիգարետներ և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումներ |
1 հատ |
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
-
Քննարկվել է
23.06.2022 - 08.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5011
Տպել