«ՀՀՇՆ 20-05-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի
1. Անհրաժեշտությունը
Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում նոր կառուցվող, վերակառուցվող շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների (բետոնե, երկաթբետոնե, պողպատե, ալյումինե, փայտե, քարե և քռիզոտիլցեմենտային)՝ կոռոզիայից պաշտպանության նախագծման անհրաժեշտությամբ և բխում է քաղաքաշինության բնագավառի ռազմավարական բնույթի իրավական ակտերի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների կոռոզիայից պաշտպանության նախագծման միջոցառումների իրականացման համար համապատասխան նորմատիվ կարգավորումները (նախագծման նորմերը) բացակայում են, ուստի խիստ անհրաժեշտության դեպքում նախագծային և շինարարական կազմակերպությունները իրենց գործունեությունը կազմակերպում են սեփական նախաձեռնությամբ և հայեցողությամբ՝ օգտվելով Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ համանուն նորմատիվ փաստաթղթերի (СНиП 2.03.11-85 «Защита строительных конструкций от коррозии», СНиП 3.04.03-85 «Защита строительных конструкций и сооружений от коррозии», СП 28.13330-2017 «Защита строительных конструкций от коррозии») պահանջներից:
Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1136-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվկանի փետրվարի 2-ի N179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N607-Ն որոշմամբ:
«Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (14.04.2021թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/16) վերաբերյալ
Նորմերի նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պայմանագրի համաձայն՝ «ԱՐՍԷԱ» գիտաարտադրական սահմանափակ ընկերությանը պատվիրվել են շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից շինարարական նորմերի մշակման աշխատանքներ՝ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 380 օրացուցային օրը (որը հաշվարկվում է 14.04.2021թ. կնքված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից):
Նախագծով սահմանվել են շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից առանձին տեսակի պաշտպանական կառույցների նախագծման նորմեր՝ օրինակ, շինարարական կոնստրուկցիաների կոռոզիայից պաշտպանությանն շահագործման ժամկետի ապահովման պահանջներ, ընդ որում առանձնացվել են վերջիններիս թույլատրելի կոնստրուկտիվ լուծումներն ու դրանց համար հիմք հանդիսացող կենսաբանորեն ակտիվ միջավայրի առկայության և բնույթի, բետոնի պատրաստման համար օգտագործվող նյութերում կոնստրուկցիաների առաջնային, երկրորդային պաշտպանության միջոցառումներ, կոնստրուկցիաների ծառայության կանխատեսվող ժամկետն ու ծախսերը, երկրորդային պաշտպանության վերականգնումը, ընթացիկ և կապիտալ վերանորոգումները, հարդարման և վերազինման (էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, օդափոխության, կոյուղու) նկատմամբ ամրագրված նվազագույն պահանջների պաշտպանությունը՝ ելնելով շինարարական կոնստրուկցիաների տեսակներից, բնույթից և նյութից:
Նախագծի առաջին և վերջին խմբագրության տարբերակները ներկայացվել են քննարկման շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտական կազմակերպություններ: Ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա Նախագիծը լրամշակվել է և ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1) ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում
Հոդված 2.7՝ «Ապահովել նոր կառուցվող, վերակառուցվող շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների (բետոնե, երկաթբետոնե, պողպատե, ալյումինե, փայտե, քարե և քռիզոտիլցեմենտային)՝ կոռոզիայից պաշտպանության նախագծման անհրաժեշտությամբ.»,
2) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
Հոդված 22.1` «Ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները.»,
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» շինարարական նորմերը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, «ԱՐՍԷԱ» ԳՍՊԸ
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում քաղաքացիական պաշտպանության ոլորտում գործող չափանիշներին:
-
Քննարկվել է
22.06.2022 - 07.07.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3422
Տպել