Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի 1391-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2022 թ. № --------- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի 1391-Ն ՈՐՈՇՈՒՄՆ  ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                            

      Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

       Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը՝ համաձայն Հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

        Հայաստանի Հանրապետության

             վարչապետ՝                                                                                      Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    22.06.2022 - 07.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14272

Տպել

Առաջարկներ`

Արփիկ Միքայելյան

01.07.2022

Հանրակրթական դպրոցներում՝ հաստատություններում սովորում են խոսքային բազմաթիվ խնդիրներով երեխաներ, հատկապես մեծ դպրոցներում և տարվա ընթացքում ավելանում են դիսլեքսիայով(ընթերցանության խանգարում) և դիսգրաֆիայով(գրավոր խոսքի խանգարում) երեխաներ։Այս երեխաները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեն, վկայագրված չեն, բայց լոգեպեդական պարապմունքների կարիք ունեն։Եթե խոսքը չշտկվի, վաղը սխալ կգրեն, չեն կարողանա ճիշտ կարդալ, պատմել, կփակվեն իրենց մեջ, որովհետև խոսում են փոքր երեխաների նման և նրանց չեն հասկանում։Հաստատությունում խիստ անհրաժեշտ է լոգոպեդի հաստիքը պահպանել, եթե կար։Դպրոցներ կան, որ չունեն, իսկ այն դպրոցները, որտեղ կան 30֊40 50 խոսքի խնդրով երեխա, լոգոպեդ պիտի լինի։Չեմ ասում դեռ ԿԱՊԿՈւ երեխաներին դպրոցի թիմի օգնության անհրաժեշտությունը։Լոգոպեդի աշխատանքը շաբաթը 2֊3 օր է,իսկ ՏՄԱԿ֊ից շաբաթը 1 անգամ գալով ոչ մի արդյունք չենք ակնկալի։ Ամսվա մեջ 4֊5 պարապմունք ՏՄԱԿ֊ի կողմից շատ քիչ է։Խնդրում եմ վերանայեք, ստուգեք, հետազոտեք և ճիշտ որոշում կայացրեք՝ ի շահ երեխայի։Շնորհակալություն

Ալվարդ Խաչատրյան

30.06.2022

13. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ Կետ 15) վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները. Ճիշտ ե՞մ հասկանում՝ օպերատորը ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր։ Պատկերացնու՞մ եք բոլոր ուսուցիչներն ունենան այդ անհրաժեշտությունը։ Ուսուցիչն անցնում է ՏՀՏ վերապատրաստում։ Բարի լինի իր նյութերն ինքը պատրաստի։ Իսկ ինչ մնում է օգնելուն, օպերատորը միշտ էլ պատրաստ է օգնել։ Արդյո՞ք բոլոր դպրոցները կունենա՞ն գործավարներ։ Եթե ոչ, նրանց աշխատանքն էլ օպերատորն է իրականացնում։ Շնորհակալություն։

Բելլա Ղազարյան

30.06.2022

« օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, Հաստատության օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կրթության ոլորտի բարձրագույն կրթություն: » Չե՞ք գտնում արդյոք, որ օպերատորի համար շատ բարձր պահանջներ են դրված: Ըստ օպերատորի համար նախագծով նախատեսված պարտականությունների, նա առնվազը պետք է տիրապետի դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներին:Որքանո՞վ է դա արդարացված:

Տեսնել ավելին