Հիշել նախագիծը

ՏԻԳՐԱՆ ԱՐԱՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

   ՏԻԳՐԱՆ ԱՐԱՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Տիգրան Արայի Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Տիգրան Արայի Պետրոսյանը (ծնվ.՝ 30.04.1996 թ., հաշվառման հասցեն՝  ք. Երևան, Հաղթանակի 8-րդ փող. տուն 15) 2013 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատ և ավարտել գերազանցությամբ։ 2017-2019 թվականներին սովորել և ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Որպես նշանակալի նվաճումներ ունեցող ուսանող, ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի 912–Ա որոշմամբ ստացել է տարկետում և ընդունվել Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ Ա․04․02 - «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2022 թվականի ապրիլի 30-ին կայացել է Տ. Պետրոսյանի ատենախոսության պաշտպանությունը ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈԿ-ի 049 Ֆիզիկայի մասնագիտական խորհրդում և խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 

  Դեռևս մագիստրատուրայում սովորելու տարիներին Տ. Պետրոսյանը զբաղվել է գիտական գործունեությամբ՝ տպագրել է գիտական աշխատանքները, մասնակցել է մի շարք գիտաժողովների, ինչպես նաև արժանացել է կրթական մրցանակի։ Մասնավորապես, 2019 թվականին արժանացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին դեկան Նորայր Քոչարյանի անվան «Լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակին։ Հանդիսանում է 12 գիտական հոդվածների համահեղինակ, որոնցից 7-ը հրատարակվել են Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված բարձր ազդեցության գործակից ունեցող գրախոսվող միջազգային ամսագրերում։ Մասնավորապես, դրանցից են «Physical Review D», «Symmetry», «Annals of Physics», «Universe», «Journal of Instrumentation» և այլն։ Այս տարիների ընթացքում Տ. Պետրոսյանը բանավոր զեկույցներով հանդես եմ եկել մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից են «Optics & its applications 2022», «The Modern Physics of Compact Stars and Relativistic Gravity 2021», «The Modern Physics of Compact Stars and Relativistic Gravity 2019», «Yerevan State University Student Scientific Society 5th International Conference» և այլն։

2019 թվականին, ընդունվելով ասպիրանտուրա, շարունակել է առավել ակտիվ կերպով զբաղվել գիտական գործունեությամբ։ Մասնավորապես, մասնակցել է մի շարք տեղական դրամաշնորհների, որոնցից են ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Արտաքին դաշտերով և տոպոլոգիայով մակածված քվանտային երևույթներ դաշտի տեսությունում և կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում» ծրագիրը, «Ռելյատիվիստիկ էլեկտրոնների տերահերցանոց ճառագայթման առանձնահատկությունները գլանային և գնդային համաչափությամբ օժտված շերտավոր միջավայրերում» ծրագիրը, PMI Science կազմակերպության աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից տրամադրվող «Մնայուն հոսանքները կոր գրաֆենային նանոխողովակներում» ծրագիրը։ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2020»-ի շրջանակներում իր «Որոշ քվանտային երևույթներ կոսմոլոգիական մոդելներում» թեման դարձել է հաղթողներից մեկը։

  2021թ․ հոկտեմբերից առ այսօր Տ. Պետրոսյանը աշխատում եմ ԵՊՀ Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայում, որպես կրտսեր գիտաշխատող։ 2018թ․ հոկտեմբերից առ այսօր համատեղությամբ աշխատում է նաև «ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում, սկզբում որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող։ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում դասավանդում է «Տեսական մեխանիկա և դաշտի տեսություն» և «Քվանտային մեխանիկա» դասընթացների գործնական պարապմունքները։

Ակնկալվող արդյունքը.

«Տիգրան Արայի Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Տ. Պետրոսյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Տիգրան Արայի Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Տիգրան Արայի Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    22.06.2022 - 08.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3551

Տպել