Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ 2022 թվականի N ____ - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հավելվածի N 2.1 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. 1-ին կետի «Հարց» սյունակում «Դեղատան գործունեությունը համապատասխանում է լիցենզիային» բառերը փոխարինել «Դեղերի մանրածախ իրացումը կատարվում է դեղատան կողմից` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում» բառերով,

բ. 5-րդ կետի «Հարց» սյունակում «Դեղատոմսով բաց թողնվող դեղերն իրացվում են սահմանված ձևաթղթերի վրա» բառերը փոխարինել «Դեղատոմսային դեղերը դեղատնից բաց են թողնվում հաստատված ձևերի դեղատոմսերով» բառերով, իսկ նույն կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակը ««Դեղերի մասին» ՀՀ օրենք, 25-րդ հոդված, մաս 9» բառերից հետո լրացնել «, Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշում, հավելված 1, կետ 51» բառերով,

գ. 6-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետ(ներ)ի կամ դեղագործ(ներ)ի միջոցով»,

դ. 7-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դեղատանը դեղերի պատրաստումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետ(ներ)ի միջոցով»,

ե. 8-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի իրականացնում դեղերի մեծածախ իրացում»,

զ. աղյուսակը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«

10.1

Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը, ներառյալ` դեղերի ներդիր-թերթիկին, ինչպես նաև ընդհանուր բնութագրին ներկայացվող պահանջները պահպանված են

«Դեղերի մասին» ՀՀ օրենք, hոդված 20, մաս 2,

ՀՀ առողջապահության նախախարի 2020 թվականի հունվարի 21-ի N 02-Ն հրամանի հավելված

 

 

 

1

Տեսողական, Փաստաթղթային

 

»,

է. 12-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մեկից ավելի վայրերում դեղատնային գործունեությամբ զբաղվելու դեպքում՝ դեղատանը (դեղեր պատրաստող կամ դեղեր չպատրաստող) գործունեություն իրականացնող դեղագետը կամ դեղագործը, իսկ մեկից ավելի լինելու դեպքում` դեղագետներից կամ դեղագործներից մեկն իրավաբանական անձի գործադիր մարմնի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշանակվել է որպես տվյալ դեղատան (դեղեր պատրաստող կամ դեղեր չպատրաստող) պատասխանատու անձ (պաշտոնատար անձ)»,

ը. 14-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Դեղեր պատրաստող դեղատան պահեստը և դեղեր չպատրաստող դեղատան պահեստը (առկայության դեպքում) դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ ապահովելու նպատակով կահավորված են փակ պահարաններով, վիրակապական և ռետինե ապրանքների համար ունեն առանձին պահարաններ ու խոնավաչափ»:

թ. աղյուսակը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին և 18.2-րդ կետերով.

«

18.1

Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղեր չեն առաքվում

Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 08-ի N 1256-Ն որոշում, կետ 4

 

 

 

1

Փաստաթղթային,

Տեսողական

 

18.2

Դեղերը պատվիրատուին առաքվում են ամբողջականությունը չխախտված սպառողական փաթեթներով՝ ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման ու տեղափոխման պայմանները

Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 08-ի N 1256-Ն որոշում, կետ 5

 

 

 

1

Փաստաթղթային,

Տեսողական

 

»,

ժ. 13-րդ, 15.3-րդ և 15.4-րդ կետերի «Կշիռը» սյունակում «2» թվերը համապատասխանաբար փոխարինել «1» թվերով,

2) Հավելվածի N 2.1 ստուգաթերթի՝ կազմման ժամանակ օգտագործված նորմատիվ իրավական ակտերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշում։».

3) Հավելվածի N 2.3 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. 3-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունից հանել «՝ կից ներդիրով» բառերը, իսկ նորմատիվ իրավական ակտին հղման մեջ՝ «հոդված 2, մաս 2 1-ին կետ, հոդված 24 մաս 2» բառերը փոխարինել «հոդված 2 մաս 2, հոդված 21 մաս 2 կետ 1» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

           Հայաստանի Հանրապետության

                        վարչապետ

                                                                                          Ն.  Փաշինյան

       2022թ.

       Երևան

 

  • Քննարկվել է

    16.06.2022 - 01.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3343

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ