Հիշել նախագիծը

ՆԱՐԵԿ ԱՐՄԵՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՆԱՐԵԿ ԱՐՄԵՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Նարեկ Արմենի Սուքիասյանը (ծնվ.՝ 16.05.1996 թ., հաշվառման հասցեն՝  Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Շիրկացի փ․ 58 գ․ բն․ 22) 2002-2005 թթ սովորել է Գյումրիի «Արագած»  վարժարանում, 2002-2014 սովորել և գերազանցությամբ ավարտել է Գյումրիի «Բալատոն» ավագ դպրոցը։

2012-2013 թթ․ արժանացել է FLEX ամերիկյան փոխանակման ծրագրի կրթաթոշակի և մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ Նյու Յորքի Նահանգի Սեքեթս Հարբոր կենտրոնական դպրոցում։ 2014 թ․ արժանացել է ՀՀ ԿԳՆ Հայատանի Հանրապետության և Ռումինիայի միջև գործող միջկառավարական կրթաթոշակին։ 2014-2015 թթ․ Բուխարեստի համալսարանում անցել է ռումիներեն լեզվի դիպլոմավորված դասընթաց։ 2015-2018 թթ․ սովորել և գրազանցությամբ ավարտել է է Ռումինիայի Բաբեշ-Բոյոյ համալսարանի Եվրոպագիտության ֆակուլտետի Միջազգային հարաբերություններ և Եվրոպագիտություն բակալավրի ծրագիրը։ Ուսման ընթացքում երկու անգամ արժանացել է «Երազմուս» շարժունակության կրթաթոշակին՝ և մեկական կիսամյակ բարձր առաջադիմությամբ ուսանել Գերմանայի Դույզբուրգ-Էսսեն համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում և Չեխիայի հանրապետության Կորլովի համալսարանի Սոցիալական գիտությունների ֆակուլտետում։ 2018-2020 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը։ 2020-2022 թ․ սովորել է նույն ֆակուլտետի Քաղաքական ինտիտուտներ գործընթացներ ամբիոնում՝ որպես ասպիրանտ։ Ն. Սուքիասյանը ՀՀ կառավարության 13 օգոստոսի 2020 թվականի N 1337-Ա որոշմամբ ստացել է տարկետում:

Նարեկ Սուքիասյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս բակալավրում ուսումնառության ժամանակ՝ այդ ընթացքում հրատարակելով գիտական երկու հոդված և զեկույց ունենալով միջազգային գիտաժողովում։ Մագիստրատուրայի ուսումնառության ընթացքում Նարեկ Սուքիասյանը հրատարակել է երեք գիտական հոդված և զեկույցներով հանդեղ եկել երեք տեղական և արտասահմանյան միջազգային գիտաժողովներում։

Ներկայումս աշխատում է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում՝ որպես հետազոտող։ Ն․ Սուքիասյանը դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հետազոտական մեթոդների աշխատաժողովներում։

Ն․ Սուքիասյանը որպես երիտասարդ գիտնական ունի տպագրված 12 գիտական հոդված (որոնցից 9-ը հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից, 3-ը՝ արտերկրա գիտահետազոտական կենտրոններում)։

2018 թ․-ին աշխատել է Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնում՝ որպես ծրագրի օգնական։ 2019-2020 թթ․-ին աշխատել է Ընտրությունների մշտադիտարկման եվրոպական կազմակերպությունների ցանցում որպես միջազգային երկարաժամկետ դիտորդ Մոլդովայի և Ուկրաինայի տեղական, օրենսդիր և գործադիր մարմինների ընտրություններում։ 2020 թ․ դասավանդել է  ԵՊՀ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրում։ Նախագծել, ղեկավարել և դասավնադել է «Youthink EcoArmenia» և «Քաղաքացի 2017» քաղաքացիական կրթության ծրագրերում։

2022թ․-ի ապրիլի 7-ին կայացել է Ն․ Սուքիասյանի «Կառուցվածքային և կոնստրուկտիվիստական չափումների էվոլյուցիան ՀՀ արտաքին քաղաքականության մեջ (հայ-ռուսական հարաբերությունների օրինակով, 2008-2020 թթ․)» թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ մայիսի 12-ին  Բարձրագույն որակավորման կոմիտեի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» - 056 մասնագիտական խորհրդի որոշմամբ Ն․ Սուքիասյանին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Ակնկալվող արդյունքը.

«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Սուքիասյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Նարեկ Արմենի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Քննարկվել է

    16.06.2022 - 01.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3619

Տպել