ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
2020 թվականի մարտի 6-ի «Տիեզերական գործունեության մասին» օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները և իրավական կարգավորումները:
ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով սահմանվել է տիեզերական գործունեության ոլորտի զարգացման առաջնահերթ խնդիրը, որը կխթանի միջազգային գիտական և տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և հետագա ընդլայնումը:
Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով համաձայն ՀՀ վարչապետի 2021 թվականի Հուլիսի 21-ի N774-Ա որոշման, ստեղծված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ:
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է տիեզերական գործունեության ոլորտի՝ որպես գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ապագայի մասնագետների պատրաստումը և ազգային տնտեսության մրցունակության բարձրացումը:
Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը կայացման վաղ փուլում է: Մի շարք գերատեսչություններ օգտագործում են տիեզերական գործունեության ոլորտի հնարավորություններն իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Վերջին տարիներին աշխարհատեղեկատվական համակարգերի, տվյալների հենքերի և ծառայությունների բաց հասանելիությունը, ինչպես նաև գործիքակազմերի ավելի ցածր արժեքը խթանել են տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը ամբողջ աշխարհում՝ հատկապես զարգացող երկրներում այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է օրինակ «Բաց տվյալների խորանարդ» (Open Data Cube (ODC)) նախագիծը:
Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական նոր ձեռքբերումները կարող են նվազեցնել տիեզերական գիտության և տեխնոլոգիայի արդյունքների օգտագործման, կիրառման և ինտեգրման ծախսերը:
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում կօժանդակի տիեզերական սարքաշինության այնպիսի գործընթացների կանոնակարգմանը՝ ինչպիսիք են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծման, կառուցման մշակման, փորձարկման և շահագործման գործընթացները, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման իրականացվող գործունեության հարաբերությունները:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնառու է՝ տիեզերական սարքաշինության տեխնիկական պայմանների (տեխնիկական կանոնակարգերի), ստանդարտացման կանոնների և ուղեցույցերի հստակեցումը և մշակումը, նախագծակոնստրուկտորական, փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական և նախագծատեխնոլոգիական համակարգված աշխատանքների իրականացումը, այդ թվում տիեզերական մեկնարկային համալիրների և ղեկավարման կենտրոնների նախագծման, կառուցման և տեխնոլոգիական սարքավորումներով կահավորման և արտադրական գործընթացների անվտանգության ապահովման կանոնակարգումը: Ինչպես նաև ակնկալվում է միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացումը՝ ժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների գիտական հիմքերի ստեղծումը և դրանց օգտագործումը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում:
5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված «ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի» 2.3 բաժնի դրույթներից, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության և անվտանգության համար՝ Կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում համակողմանի ներդրմանը:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
-
Քննարկվել է
15.06.2022 - 01.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 3286
Տպել