Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

 ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

 

 

 

   N o   -----------                                                                          ---------------2022թ․                                                                          

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմնք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12-րդ կետով ամրագրված դրույթները․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2020 թվականի        –ի  N      -Ն   հրամանի

ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

  1. Սույնով հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ----------------------------------ի թիվ ------- -Ն որոշմամբ հաստատված «Պետական պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը» կարգի 4-րդ կետում բերված բանաձևով հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություններ) պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները։

2․ Հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվներ հետևյալն են․

ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը) հավասար է 108,8 հազ․ դրամի,

ԴՂլ-ն (դասղեկության համար նախատեսվող լրավճարը) որը հավասար է․

մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին,

18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին,

ՄՄգ-ն (մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճարը) հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին

մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 4, 

9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 6,

18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 8 մեթդ միավորների հաշվարկով։

ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է․

ա ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքներ․

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Տնօրեն

1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը

ՆԱԱ*2,30

2․

Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (առանձին ավագ դպրոցների համար՝ 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75  հաստիքային միավոր` 9-ից (առանձին ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12)  դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից (առանձին ավագ դպրոցների համար՝ 12-ից) մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող   աշակերտների դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,90

Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 (առանձին ավագ դպրոցների համար՝ 6) դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75  հաստիքային միավոր` 9-ից (առանձին ավագ դպրոցների համար՝ 6-ից) մինչև 18 (առանձին ավագ դպրոցների համար՝ մինչև 12)  դասարանների տարեկան միջին թվի դեպքում

- 1 հաստիքային միավոր` 18 (առանձին ավագ դպրոցների համար՝ 12) և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

- 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող   աշակերտների առկայության դեպքում

Տնօրենի վարչատնտեսական  աշխատանքների գծով տեղակալ

- 1 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի, դեպքում,

- 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում

3․

նախնական զինվորական

պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ)

Ավագ դպրոցներում՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 4 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 4 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։

Հիմնական դպրոցներում՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։

Միջնակարգ դպրոցներում՝

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 8 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 8 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։

«Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստություն» կանոնադրության 23-րդ կետին համապատասխան

 

որտեղ ՆԱԱ-ն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափն է:

Ընդ որում, 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (առանձին ավագ դպրոցների համար՝ 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում) տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը,

36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (առանձին ավագ դպրոցների համար՝ 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում) տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը,

54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում (առանձին ավագ դպրոցների համար՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում) տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,42 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,3 գործակիցը,

մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ նաև 1,2 գործակիցը։

 Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա:

բհաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվող հաստիքներ․

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

գլխավոր հաշվապահ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում (ևս 0,5 հասիք՝ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում),

- 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,63

2․

տնտեսվար

- 0,5 հաստիքային միավոր՝ վարչատնտեսական  աշխատանքների գծով տնօրենի տեղակալի բացակայության դեպքում

- 1 հաստիքային միավոր՝ գիշերակացով աշակերտների առկայության դեպքում

3.

հաշվապահ

- 0,5  հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0.75 հաստիքային միավոր` 27 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

ինչպես նաև գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,41

4.

գնումների համակարգող

- 0,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում

 

5.

տնտեսագետ

- 1 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 

 Ընդ որում, 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,32 գործակիցը, 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ 1,42 գործակիցը, մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաև 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։

Գնումների համակարգողի հաստիքի բացայակության դեպքում վերջինիս կողմից իրականացվող աշխատանքները տնօրենի հրամանով կարող են դրվել տնտեսագետի, հաշվապահի կամ որևէ այլ աշխատողի վրա, որոնք պետք է ունենան գնումների համակարգողի որակավորում։ Այդ դեպքում տվյալ աշխատակցին կարող է տրվել լրավճար, որը հավասար է գնումների համակարգողի համար նախատեսված ամսական աշխատավարձի 30 տոկոսին։

Տնտեսապես արդյունավել լինելու պարագայում հաստատությունը կարող է նաև չունենալ Գնումների համակարգողի հաստիք և ձեռք բերել գնումների կազմակերպման ծառայություն։

գ հաստատությունում կադրային գործի իրականացման, գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Տեսուչ` կադրերի գծով և/կամ Գործավար

- 0,5  հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 1 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 1,5 հաստիքային միավոր` 18–ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 2 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,20

2․

Համակարգչային օպերատոր

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,41

 Ընդ որում, գործավարի կամ կադրերի գծով տեսուչի պարտականությունները կարող են դրվել համապատասխանաբար կադրերի գծով տեսուչի կամ գործավարի վրա։

դ․ հաստատությունում լաբորատորիաների և խբակների կազմակերպման, մանկավարժահոգոբանական աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․ 

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Ուսուցչի օգնական

(բացառությամբ հատուկ դպրոցների)

ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկից: 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք:

 

 հաստիքային միավորների քանակը հավասար է

դասարանների թվի և 13-ի քանորդին (որը ենթակա է կլորացման մինչև 1 տասնորդական), բայց ոչ պակաս, քան 0,5 հաստիքային միավորը

ՈՒՆա X 0.8, բայց ոչ պակաս, քան ՆԱԱ-ն

2․

Լաբորանտ /յուրաքանչյուր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` տվյալ լաբորատորիայից օգտվող մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ տվյալ լաբորատորիայից օգտվող 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,20

3.

Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 - 1,5 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,41

4.

Գրադարանավար

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

 - 1,5 հաստիքային միավոր՝ 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,20

5․

Բժիշկ

/հատուկ և մասնագիտացված  դպրոցների դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր՝ 9-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,20

6․

Բժիշկ

/հատուկ դպրոցների դեպքում/

Ըստ պրոֆիլի՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում

ՆԱԱ*1,41

7․

Բուժքույր

/հատուկ և մասնագիտացված  դպրոցների դեպքում/

- 4 հաստիքային միավոր

- մարզական դպրոցների դեպքում նաև՝ միաժամանակյա օգտագործվող մարզադահլիճների առավելագույն քանակից մեկով պակաս թվով

ՆԱԱ*1,20

8․

Հոգեբան

- 0,5  հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,0 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,20

9․

Հոգեբան,

Հատուկ մանկավարժ, Սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ, էրգոթերապիստ և ալն՝ ըստ ուղվածության)

- հատուկ դպրոցների դեպքում՝ ըստ ուղվածության և կարիքի՝ համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլտվության պարագայում

ՆԱԱ*1,20

10․

Դաստիարակ

/սննդով և/կամ  գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր  դասարանի հաշվարկով

ՆԱԱ*1,20

11․

Գիշերային դայակ կամ գիշերային դաստիարակ

- 4 հաստիքային միավոր՝ մինչև յուրաքանչյուր 60 գիշերակացով սանի համար

ՆԱԱ*1,41

12․

Հրահանգիչ-մեթոդիստ

/մասնագիտացված մարզական դպրոցների դեպքում/

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր  մարզաձևի հաշվարկով

ՆԱԱ*1,41

13․

Խմբակավար

/հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում/

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր  տեսակի խբակի հաշվարկով /լիազոր մարմնի հատատած խմբակների ձևավորման կարգին համապատասխան/

ՆԱԱ*1,41

14․

Այլ հաստիքներ

/հատուկ դպրոցների դեպքում/

Ըստ պրոֆիլի՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում

ՆԱԱ*1,41

  ե հաստատությունում նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար համար նախատեսվող հաստիքներ․

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Պահեստապետ /սննդով և/կամ  գիշերակացով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 18 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,41

2.

Վարորդ /ավտոմեքենայի առկայության դեպքում/

- 1 հաստիքային միավոր՝ մեկ տրանսպորտային միջոցի հաշվարկով,

- հատուկ և մասնագիտացված դպրոցների դեպքում՝ առկա ավտոմեքենաների քանակով, բայց ոչ ավելի քան 2 հաստիքային միավոր

ՆԱԱ*1,20

3.

Տնտեսուհի կամ տնտեսվար  /սննդով և/կամ  գիշերակացով սաներ ունեցող  հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր՝ մինչև 100 գիշերակացով սովորողի դեպքում,

- 2 հաստիքային միավոր՝ 100-300 գիշերակացով սովորողի դեպքում,

- 3 հաստիքային միավոր՝ 301 և ավելի գիշերակացով սովորողի դեպքում

ՆԱԱ*1,20

զ   հաստատությունում շենքերի և սարքավորումների սպասարկման ու նորոգման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Պարետ

- 1 հաստիքային միավոր՝  յուրաքանչյուր ննջասենյակային մասնաշենքի համար

ՆԱԱ*1,41

2.

Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետներ լեկտրագետ,  սանտեխնիկ, փականագործ/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 1 հաստիքային միավոր` 18-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 1,5 հաստիքային միավոր` 27-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 2 հաստիքային միավոր` 36-ից մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/,

- 2,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով աշակերտների առկայության և  մասնագիտացված և հատուկ դպրոցների դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/

ՆԱԱ*1,20

3․

Երաժտական գործիքների նորոգող և/կամ լարող

Ըստ պրոֆիլի՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում

4.

Հնոցապան /կաթսայատան առկայության դեպքում/

-  ջեռուցման ժամանակաշրջանում՝ համաձայն հերթափոխի հաշվարկի,

- գիշերակացով երեխաների և մարզադպրոցների դեպքում՝ նաև 1 հաստիքային միավոր

5.

Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման

/ջեռուցումն ավտոնոմ համակարգով իրականացնելու դեպքում/

- ջեռուցման ժամանակաշրջանում 0,5 հաստիքային միավոր՝ յուրաքանչյուր կազմակերպությանը

 է հաստատությունում շենքերի և հարակից տարածքների պահպանման, խնամքի և կենցաղային սպասարկման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

 հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Պահակ

- 4 հաստիքային միավոր

ՆԱԱ*1,05

2.

Այգեպան

/բացառությամբ ձմեռային ժամանակաշրջանի/

- 0.5 հաստիքային միավոր՝ 800-ից մինչև 2000 քառ.մ մակերեսով բարեկարգվող այգու առկայության դեպքում,
- 1 հաստիքային միավոր՝ 2000 քառ.մ-ից ավելի մակերեսով բարեկարգվող այգու դեպքում

3.

Հավաքարար

- 1 հաստիքային միավոր՝ շենք-շինությունների տարածքի յուրաքանչյուր մաքրվող մինչև 600 քառ.մ-ի մաքրման համար /ընդ որում, երկհերթ ուսուցում կազմակերպվելու, գիշերակացով աշակերտների առկալությամբ և հատուկ դպրոցների դեպքում կիրառվում է 1,5 գործակիցը /,

- ևս 1 հաստիքային միավոր՝ բակի յուրաքանչյուր մաքրվող մինչև 2000 քառ.մ-ի մաքրման համար, սակայն ոչ ավելի, քան 2 հաստիքային միավոր

4.

Սպասարկող վերելակի /շահագործվող վերելակի առկայության դեպքում/

- 0.5 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը

ՆԱԱ*1,20

5․

Լվացող-արդուկող /լվացքատան առկայության դեպքում/

- 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

ՆԱԱ*1,05

6․

Դերձակ /կոշկակար

/մարզառազմական ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/

- 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

 ը. Մասնագիտացված և հատուկ դպրոցներում սննդի տրամադրման աշխատանքների համար նախատեսվող հաստիքներ․

հհ

Հաստիքի անվանումը

Հաստիքի քանակը

Ամսական աշխատավարձը

1.

Ավագ խոհարար

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր հաստատությանը

ՆԱԱ*1,41

2․

Խոհարար

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 1,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

/գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/

ՆԱԱ*1,20

3․

Խոհանոցի աշխատող

/սննդով սաներ ունեցող հաստատությունների համար/

- 1,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2 հաստիքային միավոր` 9-ից մինչև 27 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

- 2,5 հաստիքային միավոր` 27 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

/գիշերակացով աշակերտների առկայության դեպքում՝ 0,5 հաստիքով ավելի/

ՆԱԱ*1,05

ԲԼլ-ի (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի) չափը որոշվում է տվյալ հաստատության աշխատակիցների թվի (ուսուցչական դրույքների, մանկավարժական և վարչական հաստիքների թվի հանրագումարի) միջին տարեկան թվի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի և 12 թվի արտադրյալին, 

Սգ-ն սննդի գումարն է, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթություն» ծրագրի «Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Հանրակրթության ծրագրի» միջոցառումների շրջանակում հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվներին համապատասխան,

Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցման չափն է, որը հաշվարկվում է ըստ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների սովորողների /5-րդ և ավելի դասարանների սովորողներ/ և տվյալ դասարանի դասագրքերի փաթեթի համար սահմանված վարձավճարի գումարի արտադրյալի՝ բացառությամբ այլ ծրագրերով դասագրքերով ապահովվող դպրոցների,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը, այդ թվում՝

էլեկտրոմատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք է ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,

ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

աղբահանման ծախսերը, որը հավասար է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,

ներքին գործուղումների և ծառայողական ուղևորությունների ծախսերը, որը հաշվարկվում է․

մինչև 9 դասարան ունեցող (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող) հաստատությունների համար՝ տարեկան 83,2 հազ․ դրամ,

9 և ավելի, սակայն 27-ից պակաս դասարան ունեցող (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող)  հաստատությունների համար՝ տարեկան 124,8 հազ․ դրամ,

27 և ավելի, սակայն 54-ից պակաս դասարան ունեցող (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող)  հաստատությունների համար՝ տարեկան 156,0 հազ․ դրամ,

54 և ավելի դասարան ունեցող (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող)  հաստատությունների համար՝ տարեկան 197,6 հազ․ դրամ,

Ընդ որում, առանձին ավագ դպրոցների, ինչպես նաև մասնագիտացված և հատուկ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, Երևան քաղաքից դուրս մասնաճյուղեր ունեցող հաստատությունների համար՝ նաև 1,3 գործակիցը։

կապի ծառայությունների ծախսերը, որը հաշվարկվում է հետևյալ աղյուսակով․

Դասարանների միջին տարեկան թիվը

հասանելիք ֆիքսված հեռախոսակապի

ընդամենը՝ տարեկան վճարը /հազ․ դրամ/

թիվը

ամսական բաժանորդավճարը /դրամ/

միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների ամսական սահմանաչափը*  /դրամ/

մինչև 9

1

4800

2000

81,6

9 և ավելի, սակայն 36-ից պակաս

2

4800

2000

139,2

36 և ավելի

3

4800

4000

220,8

* միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների սահմանաչափը կախված չէ ֆիքսված հեռախոսակապի թվից

Ընդ որում, գիշերակացով աշակերտների առկայությամբ դպրոցների համար կիրառելի է 1,3 գործակիցը։

այլ կոմունալ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 5730-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը,  մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35  գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,5 գործակիցը։

գրասենյակային ապրանքների և նյութերի, տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 13740-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,55  գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,95 գործակիցը,

լաբարատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը որոշվում է գործող լաբարատորիաներից օգտվող դասարանների թվով՝ ըստ դասարանների տարեկան միջին թվի, հետևյալ սանդղակով․

լաբորատորիան

դասարանը

նյութածախսի տարեկան գումարը՝ ՀՀ դրամ

բնագիտություն

5

3,500 

6

3,500  

կենսաբանություն

7

7,500 

8

 8,000

9

9,500 

10

13,000

11

9,500  

12

7,500  

քիմիա

7

 3,260

8

 3,260

9

 3,260

10

3,260

11

24,000

12

7,100

Ֆիզիկա

7

 350

8

  350

9

  350

10

 700

11

1,000

12

400

 

հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3300 հազ․ դրամ (յուրաքնչուր տարի 1100 հազ․ դրամ) և տրվում է այն ուսումնական հաստատություններին, որոնք  համրարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում չի նախատեսվում դպրոցին ամրացված անշարժ գույքի հիմնանորոգում։ Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմի ենթակայությամբ գործող դպրոցների թվի առնազն 1/3-ում,

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական շարունակական ծախսերը, որը հաշվարկվում է ներառական համրարեցման համար նախատեսված ծախսերի 10 տոկոսի չափով, ընդ որում, հաշվարկվում է այն դպրոցների համար, որոնք արդեն իսկ համրարեցված են ներառական կրթությանը,

տրանսպորտային նյութերի համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է յուրաքանչյուր առկա տրանսպորտային միջոցի հաշվարկով առավելագույնը 177800 դրամ, սակայն որ ավելի, քան 1 տրանսպորտային միջոց, բացառությամբ հատուկ և մասնագիտացված ուսումնական հաստատությունների, որոնց տրանսպորտային միջոցների քանակը (ըստ հիմնավորման) ենթակա է համաձայնեցման դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմի հետ,

համազգեստի համար նախատեսված ծախսերը /մարզառազմական  ուղղվածությամբ մասնագիտացված դպրոցների դեպքում/, որը որոշվում է համազգեստի 1 համակազմի վերջին տարվա փաստացի ձեռքբերման գնի /ավելացված առնելով 5 տոկոսի չափով/ և տարեկան սովորողների տարեկան միջին թվի արտադրյալով,

այլ ծախսերը, որը որոշվում է դասարանների տարեկան միջին թիվը բազմապատկելով 185900-ի, ընդ որում, առանձին ավագ դպրոցների համար կիրառելի է 1,2 գործակիցը, մասնագիտացված դպրոցների համար՝ 1,35 գործակիցը, հատուկ դպրոցների համար՝ 1,5 գործակիցը։

3Սահմանել, որ

3․1․ մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն։ Այդ դեպքում հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար հաստիքներ չեն նախատեսվում։

3․2․ հաստատության տնօրենները հաստատությունների տարեկան ծախսերի նախահաշիվները և հաստիքացուցակները կազմելիս պետք է առաջնորդվեն սույն ֆինանսավորման գործակիցներով և նորմատիվներով /պետական բյուջեի միջոցների մասով/՝ նկատի ունենալով, որ

թույլատրվում է անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն կարգով հաշվարկված գումարի մեծությունը,

տնտեսապես արդյունավել լինելու դեպքում հաստատությունները կարող են տվյալ ծախատեսակի համար հաշվարկված ֆինանսական միջոցների սահմաններում ձեռք բերել ծառայություններ և աշխատանքներ՝ առնվազն պահպանելով քանակական և որակական ցուցանիշները,

3․3․ հաստատության տարեկան ծախսերի նախահաշիվների և/կամ հաստիքացուցակների շեղումները 3․2․ կետից տարբերվելու դեպքում որոշումը ընդունում է տվյալ հաստատության լիազոր կառավարման մարմնի ղեկավարը,

3․4 ԲԼլ-ն (բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, Սգ-ն սննդի գումարը, Դգ-ն դասագրքերի ներդրումային գումարները, Դծ-ում (համադպրոցական ծախսերում) ներառված լաբարատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։

  • Քննարկվել է

    13.06.2022 - 28.06.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 31725

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

28.06.2022

2․ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3300 հազ․ դրամ (յուրաքանչուր տարի 1100 հազ․ դրամ) և տրվում է այն ուսումնական հաստատություններին, որոնք համարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում չի նախատեսվում դպրոցին ամրացված անշարժ գույքի հիմնանորոգում։ Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմի ենթակայությամբ գործող դպրոցների թվի առնազն 1/3-ում, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը, որը պետք է իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման՝ կրթության մատչելիությունը խթանող, ինչպես նաև միջավայրային մատչելիությունը խթանող ծրագրերի միջոցով։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետությունը երաշխավորում է հանրակրթության հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Կրթական հաստատությունների միջավայրային մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության իրավունքի իրացման կարևոր բաղադրիչ են, և դրանց ապահովումը չի կարող դիտարկվել նպատակահարմարության լույսի ներքո։ Ուստի առաջարկում ենք «Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմի ենթակայությամբ գործող դպրոցների թվի առնվազն 1/3-ում» նախադասությունը հանել ։ Թեև պարզ չէ, թե ինչու է մատչելիության ապահովման համար նախատեսվել երեք տարվա կտրվածք, այլ ոչ երկու, կամ մեկ։ Առաջարկում ենք հնարավորինս կրճատել միջավայրային հարմարեցումների կատարման համար նախատեսված ժամանակահատվածը, սահանելով մեկ տարի։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

28.06.2022

1․ ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է․ դ․ հաստատությունում լաբորատորիաների և խբակների կազմակերպման, մանկավարժահոգոբանական աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․ հավելվածի 1-ին կետի Ուսուցչի օգնական (բացառությամբ հատուկ դպրոցների) 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք: Առաջարկվում է ուսուցչի օգնականի հաստիքի թվի համար սահմանված չափորոշիչներին ի լրումն ընդհանուր երեխաների թվի նաև ավելացնել դասարանում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը, ինպես նաև դասարանում սովորող հաշմանդամություն ունեցող երեխաներին անհարժեշտ աջակցության աստիճանը

Նվարդ Հարությունյան

28.06.2022

Տնօրենի ՈՒԱԳ տեղակալի համար պարզաբանել` 0,75 դրույքի դեպքում քանի դասաժամ կարող է դասավանդել։

Տեսնել ավելին