Հիշել նախագիծը

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:

Ներկայում շարժասանդուղքների կառուցման և շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ հաստատված «Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման» տեխնիկական կանոնակարգով։

 «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:

 «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի № 526 որոշում)։

ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի № 478-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 27-րդ ենթակետը մինչև ուժի մեջ մտնելը և դրանից հետո նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:

  • Քննարկվել է

    10.06.2022 - 25.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4292

Տպել

Առաջարկներ`

Սիմոն Բաղդասարյան

23.06.2022

«շարժասանդուղքի փոխադրաունակություն» հասկացությունը վերաձևակերպել «շարժասանդուղքի թողունակություն» բառերով, «շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ շարժականգ» հասկացության «շարժականգ» բառը փոխարինել «ազատ վազք կամ ընթացք» բառերով,

ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ

23.06.2022

ԳԼՈՒԽ 7․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ 1. Շարժասանդուղքի կառուցվածքի գծապատկերը կետում 10. «բազրեփոկի տրամատ» բառերը փոխարինել «ենթաբազրեփոկային պրոֆիլ» բառերով (профиль подпоручневый) ԳԼՈՒԽ 8․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ 1. Նոր պատրաստված աստիճանների յուրաքանչյուր խմբաքանակից, երկուսից ոչ պակաս աստիճանների վրա, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն, պետք է անցկացվեն դինամիկ փորձարկումներ: նախադասությունից հանել «, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն,» արտահայտությունը, ԳԼՈՒԽ 9․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԵՌԱԿՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՏՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ: ԵՌԱԿՑՈՒՄ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ 1.8…Շարժասանդուղքի յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի պատկանելությունը եռակցման պատասխանատու մետաղական կատուցվածքին պարտադիր պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում: կետում վերաձևակերպել «շարժասանդուղքի մաս կազմող ցանկացած եռակցվող կոնստրուկցիա պարտադիր կերպով պետք է ներկայացված լինի տեխնիկական փաստաթղթերում». 1. Չեն թույլատրվում նաև այլ արատներ, որոնք ավելի են շարժասանդուղքի պատրաստման, նորոգման և արդիականացման համար տեխնիկական պայմաններով և չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն նորմերի ցուցանիշներից: կետում «ավելի են» բառերը փոխարինել «մեծ են» բառերով, ԳԼՈՒԽ 11․ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 3. Աշխատանքային արգելակը պետք է գործի գլխավոր կամ օժանդակ շարժաբերի յուրաքանչյուր անջատման դեպքում, ինչպես նաև կառավարման շղթայի հոսանազերծման դեպքում: կետում «հոսանազերծման» բառը փոխարինել «հոսանքազրկման» բառով, 3. Արգելակների տարրերի (կոճղակներ, ձգաճոպաններ, զսպանակներ և այլն) փոխարինման դեպքում անհրաժեշտ է անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում և արդյունքների գրանցում` շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում: կետում «անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում» արտահայտությունը փոխարինել «ստուգել արգելակի աշխատունակությունը և արդյունքները գրանցել տեխնիկական անձնագրում» արտահայտությամբ, ԳԼՈՒԽ 17․ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐ 3. Շարժասանդուղքների վրա ցանկացած կառավարման կետից պետք է բացառվեն հակառակ ուղղությամբ ուղևորներով շարժասանդուղքի սխալմամբ գործարկում տալը:» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Շարժասանդուղքի կառավարման ցանկացած կետից պետք է բացառվի ուղևորներով բեռնված շարժասանդուղքի հակառակ ուղղությամբ գործարկվելը», ԳԼՈՒԽ 19․ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ 2. Սրահները, որոնցում տեղակայվում են ստորգետնյա շարժասանդուղքները, պետք է ունենան շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման հնարավորություններ, ինչպես նաև շարժասանդուղքի և հանգույցների զննման և սպասարկման համար մոտեցում ապահովող չափեր:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սրահները, որտեղ տեղադրվում են թունելային շարժասանդուղքները, պետք է ունենան այնպիսի չափեր, որոնք կապահովեն դրա հավաքակցումն ու ապահավաքակցումը, ինպես նաև շարժասանդուղքի հանգույցների հասանելիություն՝ դրանք զննելու և սպասարկելու համար», ԳԼՈՒԽ 21. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՓՈՐՁԱՎԱՐՈՒՄԸ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ շարժասանդուղքների անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերից նշանակեն տեխնիկական անվտանգության ոլորտի՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնող և Կանոնների իմացության մասով շարժասանդուղքների անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձ (անձեր), կամ ստեղծեն պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող մասնագետներից կազմված տեխնիկական անվտանգության ծառայություն կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարեն մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա, որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ, անցնում են մասնագիտական որակավորման դասընթաց,ուսուցում,որակավորում (վերաորակավորում), հանել որակավորման բառը: Անհրաժեշտ է նախագծից հանել բոլոր բանաձևերը, այլ ակտերից մեջբերված դրույթները՝ չծանրաբեռնելով սույն Կանոնները, և ուղղակիորեն հղումները տալ համապատասխան ստանդարտներին ու ակտերին: Նախագիծն ունի ամբողջական լրամշակման և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին համապատասխանեցնելու անհրաժեշտություն:

Լուսինե Հովհաննիսյան

23.06.2022

Առաջարկում եմ. Ողջ տեքստում «երեսարկների» բառը փոխարինել «փռվածք» կամ «տախտակամած» բառերով, «սանդուղքաժապավեն» բառը փոխարինել «աստիճանաժապավեն» բառով, «արգելափակում» բառը փոխարինել «բլոկավորում» բառով, քանի որ տեխնիկական տերմինաբանությամբ արգելափակումը դա երևույթ է, իսկ բլոկավորումը դա սարքերի և դրանց գործողությունների համալիր, «հալածակեր» և «թերաեռքեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «այրվածք(прожог)» և «լիաեռք(непровар)» բառերով, «փորձավարման» բառը փոխարինել «գլդոնման» (обкатка) բառով, «Շարժասանդուղքի կառավարումը» բառերը փոխարինել «Շարժասանդուղքի ղեկավարումը» բառերով: ԳԼՈՒԽ 2․ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ շարժասանդուղքի պատասխանատու եռակցման կառուցվածքներ հասկացության բացատրության մեջ «բարձր աստիճանի տեխնիկական պատասխանատու (հաշվարկային) կառուցվածքներ` շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար» շարադրանքը խմբագրել հետևյալ կերպ՝ «հանդիսանում են շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար տեխնիկական պատասխանատվության բարձր աստիճան ունեցող հաշվարկային կառուցվածքներ», շարժասանդուղքների համալիր հասկացության բացատրության մեջ «մեկ ընդհանուր թեք անցարանում» բառերը փոխարինել «մեկ թեք ընթացքի մեջ» բառերով, «շարժասանդուղքի փոխադրաունակություն» հասկացությունը վերաձևակերպել «շարժասանդուղքի թողունակություն» բառերով, «շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ շարժականգ» հասկացության «շարժականգ» բառը փոխարինել «ազատ վազք կամ ընթացք» բառերով, «բազմարագությամբ շարժասանուղք» հասկացության «բազմարագությամբ» բառը փոխարինել «մի քանի արագություն ունեցող» բառերով կամ ավելի հասկանալի շարադրանքով, թեք շարժասանդուղք`շարժասանդուղք,որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ կետը վերաձևակերպել թեք շարժասանդուղք՝ շարժասանդուղք, որի աստիճանաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է հորիզոնական հենարանի նկատմամբ ուղղագիծ դիրքով, շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր» հասկացության բացատրության մեջ «արգելակահանման» բառը փոխարինել «գործարկման կամ արգելակման» բառերով, շարժասանդուղքի սանդուղքաժապավեն» հասկացության բացատրության մեջ «բեռը կրող» բառերը փոխարինել «բեռընկալ» բառով, շարժասանդուղքի աստիճան» հասկացության բացատրության մեջ «տեղաբաշխման» բառը փոխարինել «տեղակայման» բառով, շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ» հասկացության «վազկանիկ» բառը փոխարինել «աղեղիկ» բառով, շարժասանդուղքի աստիճանի երեսարկ» հասկացության «երեսարկ» բառը փոխարինել «փռվածք» կամ «տախտակամած» բառերով, մեկնաբանել աստիճանի ուղղորդիչների առմուտ (զախոդ)`աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն առմուտն ուղղորդիչների վրա ապահովելու համար և արտաքին ճաղաշարք`ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին, եթե վերջինս կատարված է ազատ կանգնեցմամբ ձևակերպումները, շարժասանդուղքի ապահավաքակցման խցիկ» հասկացությունը փոխարինել «շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման խցիկ» արտահայտությամբ,

Տեսնել ավելին