Հիշել նախագիծը

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի՝ օգտակար հանածոների հանքահարստացման աշխատանքները հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:

Օգտակար հանածոների հետ կապված աշխատանքները շահագործող անձինք ներկա փուլում իրականացնում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշմամբ սահմանված կարգով: Բացի այն տեխնիկական անվտանգության փորձաքննությունը նույնպես իրականացվում է ղեկավարվելով նշված որոշմամբ: Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են միայն արտադրանքին վերաբերվող կանոններ և նորմեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման տեխնիկական անվտանգության կանոնները, որոնք կկարգավորեն անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    10.06.2022 - 25.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4032

Տպել

Առաջարկներ`

ՙՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚՚ ՓԲԸ

23.06.2022

Առաջարկվում է ամբողջությամբ խմբագրել և լրամշակել նախագծերը՝ 1. բացառելով՝ 1) այլ իրավական ակտերից և ստանդարտներից մեջբերումները, բանաձևարի ու այլ դրույթների կրկնությունը՝ անհրաժեշտ հղումներ տալով համապատասխան ստանդարտներին ու այլ ակտերին, 2) «կադրերի ուսուցման և որակավորման» մասով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին չհիմնավորված մենաշնորհի տրամադրումը, 3) բազմաթիվ մասնագիտական և իրավական թերություններն ու արդի պահանջներին անհամապատասխանությունները. 2. համապատասխանեցնել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ու «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ԵԱՏՄ պետությունների նմանատիպ ակտերին և մասնագիտական փաստաթղթերին:

Levon Harutyunyan

21.06.2022

Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:

Տեսնել ավելին