«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի՝ սակավաջրությունը իրավիճակ է, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է՝ հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ, ըստ բազմամյա դիտարկումների տվյալների, գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է 66,7 տոկոսը», իսկ 92-րդ հոդվածի՝ «Օդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»։ Համաձայն հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի 2022 թվականի պաշտոնական տեղեկատվության և դիտված ու կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմաննների՝ 5 խոշոր ջրամբարների կանխատեսվող ջրալցվածությունը կազմում է Ախուրյանի- 70-75%, Արփիլիճ- 75-80%, Ազատի-100%, Մարմարիկի-100% և Ապարանի-65-70%, իսկ ՀՀ գետերի մեծ մասում 2022թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 90-100% -ի սահմաններում, այն դեպքում, երբ 2021թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները կազմել են միջինում նորմայի 50-80%-ը։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» N 597-Ն որոշումը, ինչը բխում է ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին և 92-րդ հոդվածների կարգավորումներից, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած 2022 թվականի պաշտոնական տեղեկագրից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում ջրային ռեսուրսների ողջամիտ օգտագործմանը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
09.06.2022 - 29.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3942
Տպել