Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկիրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1040-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը միմյանց համապատասխանեցնելու նպատակով։ 08.12.2021 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-393-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 25.06.2022 թվականից, դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել նշված օրենքին առնչվող ենթաօրենսդրական ակտերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության 30.08.2007թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը սահմանելու մասին» թիվ 1040-Ն որոշման մեջ։
Ելնելով վերոգրյալից՝ ներկայումս ՀՀ կառավարության 23.11.2007թվականի թիվ 1390-Ն որոշման մեջ նախատեսվում է փոփոխություն, համաձայն որի «հարցաթերթիկ» բառը փոխարինվում է «դիմում-հարցաթերթ» բառերով՝ վարչարարությունը պարզեցնելու և մեկ միասնական փաստաթուղթ սահմանելու համար, ինչով պայմանավորված ևս անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1040-Ն որոշման մեջ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները համապատասխանեցնել միմյանց։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում համանման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները կհամապատասխանեցվեն միմյանց։
-
Քննարկվել է
03.06.2022 - 18.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3925
Տպել