«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 82-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Յուրաքանչյուր տարի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման նպատակով ավագանին պետք է ներգրավի աուդիտորական կազմակերպություն։»։
Հոդված 2. Օրենքի 82-րդ հոդվածը լրացնել 4․1․, 4․2․ և 4․3․ մասերով հետևյալ խմբագրությամբ․
«4․1․ Աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ավագանու կողմից։
4․2․ Աուդիտորական կազմակերպությունը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով պետք է կազմի աուդիտորական եզրակացություն, որը պետք է ներկայացնի ավագանուն։
4․3․ Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ իրավախախտումների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում ավագանին դիմում է համապատասխան իրավասու մարմինների:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
-
Քննարկվել է
02.06.2022 - 17.06.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3488
Տպել