ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2022 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարների չափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1746-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
1) փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների համար |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
50000 |
|
մեկ տարվա համար նախատեսված վճար |
500000 |
||
Փաստաբանական գրասենյակին նույն նստավայրում լրացուցիչ մուտքի անուն և գաղտնաբառ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր լրացուցիչ մուտքի անունի և գաղտնաբառի համար մեկ ամսվա համար նախատեսված վճար |
17000 |
||
|
|
Փաստաբանական գրասենյակին նույն նստավայրում լրացուցիչ մուտքի անուն և գաղտնաբառ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր լրացուցիչ մուտքի անունի և գաղտնաբառի համար մեկ տարվա համար նախատեսված վճար |
170000 |
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
02.06.2022 - 17.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3146
Տպել